են հետաքրքրաշարժ դեպքերի ու եղելությունների, գիտական հայտնագործությունների, տեխնիկայի նորույթների մասին: Հապա որքան զվարճալի են «Ժպիտներ» խորագրի նյութերը, «Ժամանցի» առաջարկած մաթեմատիկական խաղերն ու խնդիրները:
«Պիոների» էջերում տպագրվում են պատանի ստեղծագործողների բանաստեղծությունները, պատմվածքները, հոդվածները, նկարչական աշխատանքները: Հայ մանկագրության շատ ստեղծագործություններ առաջին անգամ լույս են տեսել այստեղ: Ամսագիրը թարգմանաբար իր ընթերցողներին է ներկայացնում նաև սովետական ու համաշխարհային մանկական գրականության բազմաթիվ գործեր:
ՈՒշագրավ խորագրերից է «Մեր հյուրը», որը երեխաներին ծանոթացնում է անվանի գրողների, արվեստագետների, գիտնականների, մարզիկների, արտադրության և գյուղատնտեսության առաջավորների հետ: Ամսագրի համարների ստեղծմանը մասնակցում են հանրապետության ճանաչված գրողներ, արվեստագետներ:
«Պիոներ կանչ»
1925 թ. հունիսի 4-ը նշանակալից էր հայ պիոներ-դպրոցականների կյանքում: Այդ օրվանից սկսեց լույս տեսնել «Պիոներ կանչ» թերթը, որը կոչված էր ուղենիշ և խորհրդատու դառնալու ցածր ու միջին դասարանների դպրոցականների համար: Թերթի առաջին չորս համարները կրում էին «Պիոներ ղեկ» խորագիրը:
Սկզբից ևեթ «Պիոներ կանչը» մեծ դեր խաղաց երեխաներին կոմունիզմի գաղափարներով դաստիարակելու, նոր կառուցման հայրենանվեր աշխատանքին նրանց մասնակից դարձնելու գործում: Պատահական չէ, որ նրա առաջին նախաձեռնություններն այդպես էլ կոչվում էին՝ «Մենք ենք նոր կյանքի հիմքը», «Պիոներ, քայլիր նոր կյանքի կառուցման առաջին գծում» և այլն: Այն հեռավոր տարիներին թերթը զգալի գործունեություն ծավալեց նաև անգրագիտության վերացման ուղղությամբ:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին «Պիոներ կանչի» տպագրությունն ընդհատվեց: Պատերազմից հետո թերթը հանդես եկավ «Թող մեր հրապարակներում ճախրեն սպիտակ աղավնիներ», «300 տրանսֆորմատոր մեր հավաքած մետաղի ջարդոնով», ապա նաև՝ «Հնգամյակը և մենք», «Արփա-Սևան» կառույցին՝ պիոներական վագոնիկներ» և այլ նոր նախաձեռնություններով:
Թերթի բնության պաշտպանության շտաբը, որը երկար տարիներ ղեկավարում էր անվանի գրող Վախթանգ Անանյանը, օգտաշատ գործունեություն է ծավալել ի պաշտպանություն հայրենի բնության: «Պիոներ կանչի» կոչով հանրապետության պիոներ-դպրոցականները ծառ են տնկում ու պատվաստում, հիմնում Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող պուրակներ և զբոսայգիներ, ծառուղիներով միմյանց կապում բնակավայրերը:
«Պիոներ կանչը» երեխաներին դաստիարակում է սովետական հայրենասիրության և ինտերնացիոնալիզմի ոգով, նրանց մեջ սերմանում ընկերասիրություն