բանի վարպետ». Նրանից խորհուրդ հարցնելու կգան և՜ նոր նախագծող կոնսկտուրը, և՜ ինժեները: Եվ նրան էլ աշակերտ կտան՝ ուսումնարանի որևէ շրջանավարտի, որպեսզի նա այդ շրջանավարտի նույնպես փորձառու ու որակյալ փականագործ դարձնի, ինչպիսին ինքն է:
«Փայլակ»
1967թ հունիսի 22-ին Սևաստոպոլի փողոցներով հավաբայլ անցնում էին պատանի նավաստիների հետևակայինների և օդաչուների շարասյուներ: Դրանց առջևից քայլում էին Հայրենական մեծ պատերազմի փառապանծ հերոսներ: Շքերթն ընդունում էր հրետանու մարշալ, Սովետական Միության հերոս Վ Ի. Կազակովը: Ապա տեղի ունեցած Սապուն լեռան «գրերը»:Պատանի բանակայինները գրոհի էին նետվում, և պատանեկան բարձրագոչ «ուռան» տարածվում էր լեգենդար լեռան վրա: Այդպես անցավ «Փայլակ» ռազմամարզական առաջին խաղի եզրափակիչ մասը:
Այժմ «Փայլակ» խաղին մասնակցում են միլիոնավոր պիոներներ պիոներական դրուժինաներ, սովետական բանակի, նա վաստիների, սահմանապահների պատանի բարեկամների ջոկատներ: Երբ պիոներական դրուժինաներում գումարտակներն են կազմավորում, նորեկները երդում են տալիս՝ հավատարիմ մնալ մեր սովետական հայրենիքին. առաջին իսկ կոչով ոտքի ելնել պաշտպանելու նրան, ընթանալ պապերի ու հայրերի ճանապարհով, բազմապատկել մեր ժողովրդի հեղափոխական, մարտական, աշխատանքային սխրանքներն. ամբարել գիտելիքներ, լինել ուժեղ, համարձակ ու անվեհեր, օգնել պատերազմի վետերաններին և զինվորների ընտանիքներին:
Դրուժինաներում գումարտակները կազմավորվում են 5_8-րդ դասարանների աշակերտներից: Դրանք բաղկացած են լինում ոչ պակաս քան երկու ջոկատից, որոնց կազմի մեջ մտնում են նույն դասարանի աշակերտները: Յուրաքանչյուր ջոկատ ունի հրամանատար, նրա` քաղաքական գծով տեղակալ, սանիտարաներ, պատանի թղթակիցներ: Հապա խոհարարը այն նույնպես ռազմական միավոր է: Գումարտակի առջևից քայլում է գումարտակի. ջոկատի առջևից`ջոկատի դրոշակակիրը, նրանց կողքերից` շեփորահարը և թմբկահարը:
«Փայլակը» համերաշխ, ուժեղ ու համարձակ պատանիների խաղ է: «Փայլակ խաղում հաղթելու համար պատանին պետք է կարողանալ քայլել զորաշարային քայլքով, կողմնորոշվել տեղանքում, դիպուկ կրակել փոքր տրամաչափի հրացանով, «զենք» պատրաստել, վիրակապել «վիրավորներին», հրատարակվել «ռազմական օրաթերթ», պերք է իմանալ հակաօդային պաշտպանության կանոնները, ՍԱՀՄ զինված ուժերի պատմությունը, պիոներական երգեր երգի, լինի գերազանց և անխոնջ տուրիստ
Փայտանյութեր
Երկաթգծով սուրում է գնացքը: Պատուհաններից դուրս են նայում ուղևորները: Ի՜նչ են նրանք տաենում:
Ահա պատուհանից դուրս ձգվեց ծառերի հոծ պատը`անտառը: Գնացքի կողքով սլանում-անցնում են հեռագրասյուներն ու հեռախոսակայքերը: Ահա երևաց-անցավ մի ցանկապատ, ապա`կոլտնտեսային շինություններ, գետակի վրա գցված կամրջակ... Եվ գրեթե բոլորը փայտից են: Երկաթագիծն ինքմ էլ թերևս կարելի լիներ անվանել փայտաերկաթագիծ. չէ որ երկաթե, ավելի ճիշտ` պողպատե ռելսերը գցված են փայտակոճերի վրա: Ճիշտ է հի