շարքում կային տարբեր մարդիկ՝ բանվորներ, արհեստավորներ, մտավորականության ներկայացուցիչներ: Նրանք հաճախ վիճում էին միմյանց հետ և միշտ չէ, որ ընդհանուր եզրակացության էին հագնում: Աշխատավորները չունեին միասնական կուսակցություն, որը կարողանար կազմակերպել կոմունայի գործունեությունն ու պաշտպանությունը:
Համաձայնության գալով ֆրանսիական բուժուազիայի հետ՝ գերմանացիները գերությունից ազատեցին 100 հզ. ֆրանսիացի զինվորների: Եվ վերսալականների ձեռքով մինչև ատամները զինված այդ բանակը մայիսի 21-ին ներխուժեց քաղաք:
Ամբողջ մի շաբաթ կատաղի մարտեր էին մղում յուրաքանչյուր թաղամասի, յուրաքանչյուր փողոցի համար: Բարիկադների վրա փարիզեցիների հետ կողք կողքի հերոսաբար մարտնչում էին տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Լեհաստանից, Հունգարիայից եկած հեղափոխականներ: Մարտերում առանձնապես աչքի ընկավ կոմունայի զորքերի հրամանատար լեհ Յա Դոմբրովսկին:
Բարիկադների վրա կռվում էին կանայք, նույնիսկ երեխաներ. նրանք փամփուշտներ էին բերում, օգնում վիրավորներին, կառուցում ամրություններ:
Բայց ուժերն անհավասար էին: Մեկ շաբաթ անց հրդեհի բոցերով բռնված, այրամբ ողողված Փարիզն ընկավ: Մայիսի 27-ին Պեր Լաշեզ գերեզմանատանը 200 կոմունարներ վերջին մարտն էին մղում վերսալականների ամբողջ մի բանակի դեմ: Երեկոյան կողմ մնացած մի բուռ քաջեր գնդակահարվեցին գերեզմանատան պատի մոտ:
Հաղթողները դաժան հաշվեհարդար տեսան ապստամբած ժողովրդի հետ: 30 հզ. կոմունարներ գնդակահարվեցին, 40 հզ. մարդ բանտ նետվեց կամ աքսորվեց տաժանակրության: Բուժուազիան տոնում էր պրոլետարիատի դեմ տարած արյունալի հաղթանակը: Հարուստները բանտեր էին մտնում՝ ծաղրելու բանտարկյալներին, դիտելու նրանց մահապատիժը:
Բայց կոմունարները գթություն չէին հայցում. նրանք մեռնում էին գլուխները հպարտ պահած, «Կեցցե′ կոմունան» վերջին խոսքերը շուրթերին:
Ընդամենը 72 օր գոյատևեց կոմունան: Բայց աշխարհի բանվորների համար այն մեծ դաս եղավ, թե ինչպես պետք է գործել գալիք հեղափոխությունների ժամանակ: Վ. Ի. Լենինը կոմունայի գործն անմահ է անվանել:
Ի հիշատակ կոմունայի՝ ամեն տարի Փարիզի աշխատավորները հանդիսավոր երթ են կազմակերպում դեպի Պեր Լաշեզ գերեզմանատուն, դեպի Կոմունարների պատը: Իսկ սովետական ժողովուրդը մարտի 18-ին նշում է Փարիզի կոմունայի օրը:
Փափազյան Վահրամ Քամերի
(1888—1968)
Հայ բեմի մեծերից է Վահրամ Փափազյանը, դերասան, որն իր խաղով կես դարից ավելի չթուլացող հափշտակության մեջ պահեց հանդիսատեսին և փայլուն