բազմաթիվ լեզուների, նրա երկերը թարգմանվեցին և լայն ճանաչում գտան:
Այդուհանդերձ, կարիքն ու զրկանքը երբեք չլքեցին գրողին: Ցարական կառավարությունը դաժանորեն հալածում էր նրան. աշխատանք չէին տալիս, բռնագրավում կամ ոչնչացնում էին գրքերն ու ձեռագրերը, գաղտնի հսկողություն սահմանում վրան, բանտ նետում: Թուրքական կառավարությունը նրա դեմ նույնիսկ մահվան վճիռ էր արձակել: Հետապնդումներից խուսափելու և իր խոսքը ժողովրդին հասցնելու համար նա ողջ կյանքում ստիպված էր աստանդական կյանք վարել՝ տեղափոխվելով գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր: Ինչու՞, ի՞նչն էր այդ ամենի պատճառը:
Իր գրվածքներում Փափազյանն ընթերցողներին ճշմարտացի պատմում էր աշխարհով մեկ ալիք տվող թշվառության, միլոնավոր աշխատավորների ճնշված վիճակի մասին որոնց կեղեքում էին հարուստներն ու օտար բռնադատիչները՝ զրկելով օրվա հացից ու ստորացնելով նրանց մարդկային արժանապատվությունը: Գրողը տառապյալներին կոչ էր անում համաղմբվել, տապալել ուրիշների աշխատանքով հարստացած պորտաբույծներին և աշխարհում հաստատել արդար հասարակարգ:
«Պատկերներ թուրքահայերի կյանքից» պատմվածաշարում և բազմաթիվ հոդվածներում գրողը պատկերում էր թուրքական կառավարության Թուրքիայում ամենուրեք վխտացող ավազախմբերի զարհուրելի հալածանքներին ենթարկվող արևմտահայերի վիշտն ու ցավը, նրանց ընդվզումն ու պայքարն այդ հալածանքների դեմ։
Հետագայում գրած ուրիշ շատ գեղարվեստական երկրում, ինչպես, օրինակ, «Հայրենիքի համար» դրամայում, «Գյուղից» խորագրով պատմվածաշարում, այլաբանական բազմաթիվ զրույցներում, Փափազյանը նկարագրում էրհայ մտավորականների կյանքը, աշխատավորների հեղափոխական պայքարը, հայոց պատմության հերոսական դրվագները։ Իսկ հանրահայտ «ժայռ» դրամայում, որը հիմա էլ բեմադրվում է հայ և օտար ոեմերում, գրողն արտահայտում է գյուղական հարստահարիչների անմարդկային շահագործմանը ենթարկվող հայ շինականի ծանր վիճակը, նոր սերնդի ըմբոստաացումը։
Երկար տարիներ Փափազյանը դասավանդել է հայկական դպրոցներում, մանուկների ու պատանիների համար ստեղծել դասագրքեր, գրել «Թղթե նավակից մինչև ծառը» վիպակը «Գառնուկ» դրաման և այլ գործեր:
Փափքամորթներ
Հեռվից կգա կլոր փաթթոցիկ
Իրավ, փաթթոց է ինչ է,
Վրան գլուխն է խատուտիկ
Կարդալ չունի գիր կգրի,
Սա ինչ տեսակ գրագիր է
Տունն ու այգի խաղ կկանչի,
Եթե խենթ չէ, ապա ինչ է:
Խխունջի մասին հայկական միջնադարյան այս հանելուկը միակը չէ։ Ո՞վ է մի ոտքով ջրի հատակին քայլում։ Ո՞վ է իր մեջքին տուն կշռում։ Ու՞մ ոտքերն են գլխին գլուխը պահպանում։ Այս բոլոր հանելուկները փափկամորթների մասին են։ Խխունջը ապրում է այգում, լճախխունջը` լճակում, ոստրեն` ծովում,բայց սրանք բոլորն էլ փափկամորթների են` փափուկ մարմին ունեն։
Թշնամիներից պաշտպանվելու համար մերկ, անօգնական փափկամորթը թաքնվում է խեցու մեջ, լճախխունջի խեցին միափեղկ է անատամինը` երկփեղկ։ Իր տուն-ամրոցը փափկամորթը կառուցում է ինքն իրենից, օրվա և իր տակ։ Ոստրեն իր մարմնի միջով անց է կացնում 770 լիտր ծովաջուր, որպեսզի այնտեղից հայթհայթի խեցու համար անհրաժեշտ կալցիումը։
Երբեմն երկփեղկ փափկամորթը խեցու մեջ ավազահատիկ կամ միջատ է ընկնում։ Փափկամորթի արտադրած սադափն աստիճանաբար պատում է այդ ավազահատիկը, և փոքրիկ, փայլատ գնդիկն աճում