Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/315

Այս էջը հաստատված է

Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին:

Փղերը շրջում են հոտերով, ծեր ու իմաստուն մի փղի առաջնորդությամբ: Երբեմն դա կարող է լինել կռիվներում կոփված արու փիղ, երբեմն` խելացի, ծեր էգ փիղ: Հոտոտելիս փղերը վեր են բարձրացնում կնճիթները, իսկ երբ թշնամոնու ներկայաթյուն են զգում, տագնապած շեփորում են: Սովորաբար նրանք աշխատում են հեռանալ այդտեղից: Հենց նոր այստեղ փղերի մի հոտ կար, իսկ մեկ րոպե անց նրանք ասես գետնի տակն անցան: Փղերը կարողանում են անաղմուկ ու անձայն անհայտանալ թավուտում: Այդ վիթխարի, ուժեղ կենդանին ոչ մի թշնամի չունի, բացի... մարդուց: Ժանիքների համար մարդիկ զանգվածաբար ոչնչացրել են փղերին: Թանկարժեք փղոսկրից պատրաստում են զվարճանքի առարկաներ` զարդատուփեր, զարդեր:

Այժմ փղերի որսն արգելված է: Շատ փղեր կան Աֆրիկայի արգելանոցներում և ազգային պարկերում: Այստեղ կարելի է նրանց լուսանկարել: Բայց դա պետք է անել զգուշորեն՝ չզայրացնելով փղին. կատաղած փիղն ահարկու է: Նա կարող է ոչ միայն ոտնատակ մարդուն կամ սպանել նրան կնճիթով, այլև ավտոմեքենա շրջել: Զուր չի, որ հնում Պարսկաստանի և Կարթագենի բանակներում մարտական փղեր կային: Զրահապատ, ժանիքներին մետաղե սայրեր հագցրած՝ նրանք մարտի էին նետվում՝ դղրդացնելով հողն ու իրենց ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ:

Վաղուց ի վեր Հնդկաստանում փղերը բանում են իբրև ընտանի կենդանիներ: Նրանք զարմանալի խելացի են ու հասկացող: Փիղը կարող է պտտեցնել ճախարակն ու ջրհորից ջուր հանել, արմատախիլ անել ծառեր ու ծանր գերաններ քարշ տալ:

Հապա ինչպիսի դայակ է փիղը: Պատահում է, որ հնդկական այս կամ այն ընտանիքում դեռևս տան տիրոջ հորը խնամած փիղը հասցնում է խնամել նաև նրա երեխաներին ու թոռներին: Չէ՞ որ փղերը երկար են ապրում՝ 70-80 տարի: Իսկ այ մինչև 20 տարեկան փիղը դեռևս ձագ է համարվում:

Փղերը վարժեցվում են և հաջողությամբ հանդես գալիս կրկեսում:

Փշամորթներ

Փշամորթներ են անվանում ծովազգիներին և նրանց ցեղակիցներին: Այս կենդանիներն ունեն կրային թիթեղիկներից ու ասեղիկներից կազմված կմախք: Նրանք ապրում են բոլոր օվկիանոսներում և շատ ծովերում:

Որոշ փշամորթներ կպչում են հատակին և ավելի շատ նմանվում են բույսերի: Այդպիսի տեսք ունեն, օրինակ, ծովաշուշանները: Նրանք և′ «ցողունիկ» ունեն, և՛ «ծաղիկ»: Նրա «պսակաթերթիկներից» հովհարանման ծոպեր են տարածվում, որոնք ջուրը մղում են դեպի «ծաղկի» «պսակաթերթիկների» մեջ տեղավորված բերանը: Ջրի հետ բերան են ընկնում մանր կենդանիներ, որոնցով սնվում է ծովաշուշանը:

Ծովոզնիները, ծովաստղերը, ծովագլանները հատակին չեն կպչում, այլ շատ դանդաղ, ասես դժկամորեն տեղից տեղ են շարժվում:

Ծովոզնիներն ունեն բարալիկ ծծիչներով ոտքեր: Նրանք առաջ են շարժում