Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/32

Այս էջը հաստատված է

կապել թող բոլորը տեսնեն, որ նրանք են ուզում նոր աշխարհ կառուցել:

Պիոներական վզկապը զարդ չէ, ոչ հագուստի մաս: Այն ցույց է տալիս պատկանելությունը պիոներական կազմակերպությունը: Իսկ պիոներ լինելը մեծ պատիվ է, որին պետք է արժանանալ, ու նաև մեծ պատասխանատվություն է: Պիոներ դառնալով դուք կանգնում եք պատանի մարտիկների շարքում. դուք միաբան եք նրանց հետ, ովքեր մարտնչում են մարդկության երջանկության համար:

Պատահական չէ, որ սովետական իշխանության թշնամիները՝ եկեղեցականները, կուլակները, հաճախ դաժան հաշվեհարդար էին տեսնում նրանց հետ, ովքեր կարմիր վզկապ էին կրում: Կարմիր վզկապավոր հազարավոր երեխաներ կոմերիտականների և կոմունիստների հետ կռվում էին թշնամու դեմ՝ պաշտպանելով սովետական իշխանությունը: Իսկ այսօր պիոներներն օգնում են կառուցելու կոմինուստական հասարակարգ: Պիոներական վզկապի երեք ծայրերը խորհրդանշում են երեք սերունդների՝ կոմունիստների, կոմերիտականների և պիոներների անխախտ բարեկամությունը:

Միշտ և ամենուրեք՝ աշխատանքային, թե տոնական օրերին, դպրոցում, տանը, թե փողոցում, լավ պահպնեք ձեր պիոներական կարմիր վզկապը պատվով կրեք այն: Ոչ մի արարքով չարատավորեք ձեր պատկանելությունն այն կազմակերպությանը, որ Վլադիմիր Իլիչ Լենինի անունն է կրում:

Պահպանիր վզկապը հենց որ վզիդ
կապես,
չէ որ նույնն է գույնը կարմիր
դրոշի հետ:

Պիոներիայի ծննդյան օրը

Սովետական իշխանության առաջին օրերն էին: Բանվորներն ու գյուղացիները նոր կյանք էին կառուցում, մարտնչում թշնամիների դեմ: Նրանց երեխաները՝ բոկոտն, քաղցած, շատ էին ուզում օգնել մեծերին: Կուսակցությունը հանձնրարում է կոմերիտմիությանը՝ ստեղծել մանկական կոմունիստական կազմակերպություն: Իսկ ի՞նչ անուն տալ նրան: Առաջարկությունները շատ էին: Բայց բոլորին առավել դուր եկավ «պիոներ» բառը: «Պիոներ» նշանակում է «նոր հայտնագործող», առաջամարտիկ:

Երեխաների մեծ բարեկամ Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայան ասում էր, որ «պիոներ» պատվավոր կոչումը երեխաներին պետք է պարտավորեցնի ամեն ինչում առաջինը լինել: Պիոներները չպետք է վախենան նույնիսկ ամենադժվարին ու սև աշխատանքից: Թող լենինյան «Եղիր պատրաստ» բառերը դառնան պիոներական կազմակերպության նշանաբանը:

1922 թ. սկզբին Մոսկվայում հայտնվեցին պիոներական առաջին ջոկատները, որոնք կազմակերպվել էին Կրասնայա Պրեսնյա շրջանի 16-րդ տպարանին և Օկտյաբրսկայա երկաթուղու վերանորոգման արհեստանոցներին կից: Շուտով պիոներական ջոկատներ սկսեցին ստեղծվել ողջ երկրով մեկ:

Պիոներները կարմիր վզկապներ էին կրում, ունեին իրենց դրոշը: Շուտով ընդունեցին նաև իրենց օրենքները, սսովորույթները: Պիոները հավատարիմ է բանվոր դաակարգին: Պիոներն ազնիվ է, համեստ ու արդարամիտ: Պիոներն աշխատասեր է, հաստատակամ, զվարթ և երբեք չի ընկճվում:

1922 թ. մայիսի 19-ին կոմերիտմիության 2-րդ համառուսաստանյան կոնֆերանը որոշեց՝ թող Մոսկվայի օրինակով պիոներական ջոկատներ ստեղծվեն ամբողջ երկրում: Հենց այդ օրն էլ դարձավ պիոներիայի ծննդյան օրը:

Վ Ի. Լենինի մահից հետո պատանի պիոներների կազմակերպությունը կոչվեց նրա անունով: Կարմիր հրապարակում 10 հզ. պիոներներ երկրի բոլոր պիոներների անունից երդվեցին միշտ հավատարիմ լինել Լենինի գործին:

1972 թ. մայիսի 19-ին մեր երկրի պիոներիան տոնեց իր հիսնամյակը: Հոբելյանի նախօրեին իբրև հիանալի ողջերթի խոսք հնչեցին մեր կուսակցության կենտրոնական կոմիտեի «Վ Ի. Լենինի անվան համամիութենական պիոներական» կազմակերպության հիսնամյակի մասին որոշման հետևյալ խոսքերը.

«Թող միշտ Համամիութենական պիոներական կազմակերպության կյանքի և գործունեության նպատակն ու վեհ իմաստը լինի այս մարտական նշանաբանը.«Սովետական Միության կոմունիստական կուսակցության գործի պայքարին եղի՛ր պատրաստ»: