Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/321

Այս էջը հաստատված է

Սակայն մեծ է հատկապես վարորդի պատասխանատվությունը: Նա պատասխանատու է իր մեքենայի հուսալիության, ուղևորների և, իհարկե, հետիոտների անվտանգության ու կյանքի համար:

Մենք պատմեցինք ճանապարհային երթևեկության ամենահիմնական կանոնների մասին: Դրանց մանրամասն նկարագրությունը ամբողջ մի գրքույկ է կազմում: Այժմ աշխատենք անգիր հիշել յոթ ամենագլխավոր կանոնները. փողոցի երթևեկելի մասը՝ տրանսպորտին, մայթը՝ հետնիոտնին, քո կողմը աջն է, միշտ այդ կողմով շարժվիր, ճանապարհը զիջիր ավտոմեքենային, հետո անցիր, փողոցն անցիր միայն հետիոտնի անցումներով ու անցուղիներով, խաչմերուկն անցիր միայն կանաչ լույսի դեպքում, ճանաչիր նշանները, երթևեկության անվտանգության համար պատասխանատու են և′ վարորդները, և′ հետիոտները: