հրամանատարներ Ս. Մ. Բուդյոննին, Կ. Ե. Վորոշիլովը, Ե. Ա. Շչադենկոն:
1919 թ. հոկտեմբերի 20–ին կարմիր բանակի զորքերը գրավեցին Օրյոլը, իսկ երեք օր անց Բուդյոննու հեծելազորը Վորոնեժից վտարեց գեներալ Շկուրոյի ընտիր հեծյալ զորամասերը: Կարմիր բանակը ջախջախեց նաև դենիկինականներին: Ինքը՝ Դենիկինը, անգլիական նավով փախավ Ռուսաստանից: Նրա բանակի մնացորդները հեռացան Ղրիմ: Պետրոգրադի մատույցներում ջախջախվեց նաև Յուդենիչը:
Քաղաքացիական պատերազմի տարիներին Սովետական Ռուսաստանին օգնում էին տարբեր երկրների աշխատավորներ: Կարմիր բանակի շարքերում մարտնչում էին հունգարներ, կորեացիներ, չեխեր, լեհեր, սերբեր, գերմանացիներ, ռումիններ:
Եվրոպայի և Ամերիկայի քաղաքներում բանվորները միտինգներ ու ցույցեր էին անցկացնում, կազմակերպում գործադուլներ՝ «Ձեռքներդ հեռո՛ւ Սովետական Ռուսաստանից» լոզունգով:
1919 թ. Սևաստապոլում և Օդեսայում ապստամբեցին ֆրանսիական նավաստիներն ու զինվորները: Արխանգելսկում հրաժարվում էին մարտի դուրս գալ անգլիական զինվորները:
1919 թ. կապիտալիստական երկրների կառավարությունները հարկադրված էին իրենց գրեթե բոլոր զորքերը դուրս բերել Սովետական Ռուսաստանից: Ինտերվենտների խոշոր զորամասեր մնացին միայն Հեռավոր Արևելքում:
Դենիկինի դեմ տարած հաղթանակից հետո թվում էր, թե մոտենում է երկար սպասված խաղաղությունը: Սպիտակների զորքեր մնացել էին միայն Հեռավոր Արևելքում, Միջին Ասիայում և Ղրիմում: Սակայն