ու եկեղեցիները, պալատներն ու ամրոցները: Հայկական զարդաքանդակի հրաշալի արտահայտությունն են խաչքարերը: Այժմ էլ հայ վարպետները, շարունակելով նախնիների ավանդույթները, նորօրյա կառույցները զարդարում են գեղեցիկ զարդաքանդակներով: Դրանք դուք կարող եք տեսնել ամեն քայլափոխի:
Քաջ նազար
Շատերդ եք անշուշտ, կարդացել Հ. Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը և գիտեք, թե ով էր Քաջ Նազարը: Նա վախկոտ, հիմար ու պարծենկոտ մի մարդ էր, որը պատահականության բերումով և իր նման հիմարների կամքով ի վերջո թագավոր էր կարգվել:
Բայց չկարծեք, թե Քաջ Նազարին Հ. Թումանյանն է հորինել: Նա հայ բանահյուսության հերոսներից է, այսինքն՝ նրան ժողովուրդն է հորինել ու դարձրել ժողովրդական շատ հեքիաթների գլխավոր գործող անձը: Քաջ Նազարի կերպարով ժողովուրդը ծաղրուծանակի է ենթարկել այն մարդկանց, ովքեր, զուրկ լինելով մարդկային որևէ արժանիքից, բախտի բերմամբ հասնում են մեծ դիրքի ու փառքի: Նման հերոսներ կան նաև ուրիշ ժողովուրդների բանահուսության մեջ:
Քաջ Նազարի պատմությունն առաջին անգամ գրի է առել հայ մեծ բանահավաք Գարեգին Սրվանձտյանցը և «Դժիկոն» վերնագրով հրատարակել իր «Համով-հոտով» ժողովածուում: Հետագայում գրի են առնվել հեքիաթի մի շարք այլ տարբերակներ, որոնցում մեր բախտախնդիր հերոսի անունը մեկ Դժիկո է, մեկ՝ Նազար, մի այլ դեպքում՝ պարզապես Վախկոտ, բայց ժողովրդի մոջ Նազար անունն է արմատավորվել: Մի տարբերակում նրա տնից դուրս են անում էշով, մյուսում՝ կովով, ժանգոտ թրով կամ մի կտոր հացով... Նա