Ծեր, ջահել պատանի
Գովո՜ւմ են գործը նրա Գովո՜ւմ, խորհուրդ են տալիս Որ նա հրշեջ խումբ գնա։
«Միմոզալի մասին», «Ընկերների երգը», «Ընկերս ու ես», «Ուրախ տուրիստը», «Սվետլանա», «Երեք ընկերներ», «Սահման», «Դանիլա Կուզմիչ» և այլ ոտանավորներ։ Գիտեք նրա առակներն ու պիեսները,դիտում եք նրա սցենարներով նկարահանված կինոնկարները։ Սերգեյ Միխալկովի այդ ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն։
Քիմիական ռեակցիա
Ամեն ակնթարթ աշխարհում տեղի են ունենում անթիվ անհամար պրոցեսներ, որոնք կոչվում են քիմիական ռեակցիաներ։ Մուգ թեյի մեջ մի շերտ կիտրոն գցեք, թեյը կգունաթափվի։ Մի լուցկի վառեք, գլխիկը կբռնկի վառ բոցով։ Մի կաթիլ յոդ կաթեցրեք կտրած կարտոֆիլի վրա, անմիջապես կապույտ գիծ կգոյանա։
Սրանք բոլորը քիմիական ռեակցիաներ են։ Դրանք տեղի են ունենում այն բոլոր դեպքերում, երբ երկու կամ ավելի նյութեր փոխազդում են միմյանց հետ՝ գոյացնելով նոր նյութեր։
Որոշ ռեակցիաների ընթացքը մենք չենք նկատում, ուրիշները հեշտությամբ դիտում ենք։ Կան շատ դանդաղ կամ շատ արագ ընթացող քիմիական ռեակցիաներ։ արագնթաց ռեակցիայի օրինակ է պայթյունը, մի ակնթարթում պինդ կամ հեղուկ նյութերը քայքայվում են՝ անջատելով մեծ քանակությամբ գազեր։ Պոզպատե թիթեղը երկար պահպանում է իր փայլը, բայց հետզհետե նրա վրա հայտնվում են ժանգի շիկակարմիր նախշեր։ Քիմիկոսներն այդ երևույթն անվանում են կոռոզիա։ Կոռոզիան դանդաղնթաց, բայց չափազանց նեղ քիմիական ռեակցիայի օրինակ է։ Ամեն տարի այն փչացնում է աշխարհում արդյունահանվեղ մետաղի մոտ մեկ տասերորդ մասը։ Նրա դեմ պայքարում են հատուկ նյութերով։
Շատ հաճախ, հատկապես արդյունաբերության մեջ, այս կամ այն արտադրանքն ավելի շուտ ստանալու համար, անհրաժեշտ է լինում արագացնել որևէ քիմիական ռեակցիա։ Այդ դեպքում օգտագործում են կատալիզատորներ։ Դրանք կարծես յուրահատուկ կախարդական փայտիկներ լինեն, իրենք ռեակցիայի ընթացքում չեն ծախսվում, բայց զգալիորեն արագացնում են այն