Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/335

Այս էջը հաստատված է

Քիմիական զանազան ռեակցիաներ ուսումնասիրելիս և իրակնացնելիս մարդն անընդհատ սովորում է բնությունից, որին նա որոշ հարցերում արդեն գերազանցել է: Մարդն ստացել է բնության մեջ գոյություն չունեցող բազմաթիվ նյութեր, օրինակ, նեյլոն ու կապրոն: Բայց առջևում դեռ շատ բան մնում է անհայտ:

Ցանկացած բույս օդից կլանում է ածխաթթվական գազ և անջատում թթվածին: Այդ ընթացքում կանաչ տերևի մեջ գոյանում են բազմաթիվ արժեքավոր նյութեր: Այդ պրոցեսը՝ ֆոտոսինթեզը, տեղի է ունենում միայն արևի լույսի ազդեցությամբ: Մարդիկ դեռևս չեն սովորել ֆոտոսինթեզը վերարտադրել իրենց լաբորատորիաներում: Այդ գաղտնիքը կարող է լուծել ձեզանից որևէ մեկը:

Միջին դարերում ալքիմիկոսները կուրորեն էին կատարում քիմիական ռեակցիաները, միմյանց էին խառնում այլևայլ նյութեր և իրենք էլ չգիտեին, թե ինչ է ստացվելու: Հիմա քիմիան դարձել է ճշգրիտ գիտություն և սերտորեն կապված է մաթեմատիկայի ու ֆիզիկայի հետ: Այժմ գիտնականները սովորաբար նախապես գիտեն, թե ինչպես է ընթանալու տվյալ քիմիական ռեակցիան, ինչպիսի պայմաններ են պետք դրա համար, ինչ նյութեր և ինչ քանակությամբ են ստացվելու:

Քոչար Երևանդ Սիմոնի

(1899—1979)

Ռուս բանաստեղծներից մեկը պատմում է, որ երբ առաջին անգամ այցի է եկել Երևան և, գնացքից իջնելով ոտք դրել կայարանամերձ հրապարակ, ապշած կանգ է առել Սասունցի Դավթի արձանի առջև, ապա հիացած երկար դիտել է, պտտվել