հերոսական աշխատանքն է շարունակել հայրերի սկսած մեծագույն, հերոսական, արդարացի գործը»: Ահա թե ինչու սովետական ժողովուրդը և կոմունիստական կուսակցությունը, որը մեր երկրում մանկական կոմունիստական կազմակերպություն ստեղծեց, նրա համար ընտրեցին ամենահնչյուն, ամենահամարձակ անունը՝ պիոներական:
Ժողովուրդը պատանի սերնդին կարծես ասում էր. «Պիոնե՛ր, դու մեր հույսն ես ու փոխարինողը, մեր մարտական ռեզերվն ու օգնականը: Դու հայրենիքի ապագան ես: ՈՒրեմն հավատարիմ եղիր Հոկտեմբերյան հեղափոխության մեծ գործին, հայրերի ու պապերի գործին: Եղի՛ր պատրաստ այդ նվիրական գործը հասցնելու մինչև վերջ, մինչև կոմունիզմի լիակատար հաղթանակը»:
«Մի՛շտ պատրաստ», — այսպես են պատասխանում պիոներներն այդ կոչին։ Պիոները միշտ հիշում և կատարում է իր հանդիսավոր երդումը՝ «ջերմորեն սիրել իր հայրենիքը, ապրել, սովորել և պայքարել այնպես, ինչպես ավանդել է մեծ Լենինը, ինչպես սովորեցնում է կոմունիստական կուսակցությունը, միշտ կատարել սովետական միությունում պիոներների օրենքները»։ Դա երդում է ընկերների, պիոներական կազմակերպության առջև։ Ողջ կյանքով, ուսմամբ, աշխատանքով, վարքով ամեն օր ու ժամ պիոները պետք է հաստատի իր հավատարմությունը հանդիսավոր երդմանը։
Պիոներական կազմակերպությունը ծնվել է 1922 թ.: Սկզբում նրա կազմում ընդամենը 4 հզ. պիոներ կար: Լենինը, կոմունիստական կուսակցությունը երազում էին այն ժամանակները, երբ պիոներ կդառնան սովետական երկրի բոլոր երեխաները:
Այդ երազանքն իրականացավ այսօր. կարմիր վզկապ են կրում մեր երկրի բոլոր ժողովուրդների լեզուներով խոսող ավելի քան 25 մլն. երեխաներ:
Համամիութենական պիոներական կազմակերպությունը վիթխարի ուժ է, որովհետև միլիոնավոր երեխաներ միաբան են գործում: Նրանք տարբեր բնավորություն ու ճաշակ ունեն, տարբեր տարիքի են՝ 10-15 տարեկան: Նրանք ապրում են մեր անծայրածիր երկրի տարբեր մասերում: Բայց մեկն է նրանց դրոշը՝ կարմիր, հեղափոխական: Նրա վրա Լենինի անունն է և Լենինի երկու շքանշան: Նրանք բոլորն ունեն նույն օրենքները, նույն պատկերացումները պարտքի, պատվի, ընկերության իրենց պարտականությունների հանդեպ վերաբերմունքի և ապագայի առջև իրենց պատասխանատվության մասին:
Պիոներները հարազատ քաղաքների ու ավանների փողոցներում ծառեր են տնկում, մասնակցում բերքահավաքին, պահպանում անտառները, դեղաբույսեր հավաքում, մեծահասակներին օգնում աշխատանքում: Հազարավոր դրուժինաներ ու ջոկատներ շաբաթօրյակից շաբաթօրյակ միջոցներ էին հավաքում Չուկոտկայի պիոներների պալատի շինարարության համար: Տոննա առ տոննա մետաղի ջարդոն են հավաքել տրակտորնորի հարյուր հազարանոց շարասյան համար: Ողջ երկրով մեկ հավանության գտավ Բայկալ—Ամուրի երկաթողային հայտնի մայրուղու շինարարությանն օգնելու նպատակով արձակված կոչը. «Պիոներական ռելսեր՝ ԲԱՄ-ին»:
Պիոներներն զբաղվում են սպորտով, իրենց մեջ դաստիարակում կարգապահություն, արիություն, քաջություն: Նրանք նաև հոգ են տանում հոկտեմբերիկների մասին։
Յուրաքանչյուր դպրոցական, մինչ հասակ կառնի, լավ բանվոր կամ գիտնական, երկրագործ կամ ինժիներ կդառնա, պարբերական կազմակերպությունում սովորում է ապրել ու աշխատել ազնվորեն, լինել լավ ընկեր, ջերմորեն սիրել հայրենիքը և պատրաստ լինել հմտորեն ու քաջաբար պաշտպանելու նրան թշնամիներից, նրա հարստությունները տնօրինել հոգատարությամբ, բազմապատկել դրանք, չերկնչել դժվարություններից, գործնականում կիռառել դպրոցում ստացած գիտելիքները, այսինքն՝ իսկական պիոներ–լենինյան լինել։
Հայաստանի պիոներների, նրանց կատարած բազմաթիվ հայրենանվեր գործերի մասին դուք կարող եք կարդալ «Հայաստանի պիոներական կազմակերպություն» զրույցում:
Պիոներական կազմակերպության փառավոր գործերի մասին են պատմում հետևյալ գրքերը. Нас 25000000. Сбоник. М., «Молодая гвардия», 1973 Подангу жнть! М., Молодая гвардия, 1981 Կարապետյան Լ, ճանապարհորդություն «Կարմիր հեքիաթների» երկրում, Ե. «Սովետանական գրող», 1985: