էր քամին: Այդ պատճառով էլ օդագնացները մտածում էին օդապարիկի թռիչքը դարձնել կառավարվող:
1852 թ. ֆրանսիացի գյուտարար Ա. ժիֆարը կառուցեց սիգարաձև աերոստատ, որը փոքր շոգեմեքենայով պտտման մեջ դրվող թիապտուտակ և օդային ղեկ ունեցող դիրիժաբլ էր (այս ֆրանսերեն բառը նշանակում է կառավարվող):
Ցավոք, դիրիժաբլները մեծ չափեր ունեին,դժվարաշարժ ու դանդաղաշարժ էին: Այդ պատճառով էլ նրանց կիրառությունից դուրս մղեցին այլ թռչող ապարատներ` ինքնաթիռներն ու ուղղաթիռներն:
Աերոստատներն այժմ էլ օգտագործում են գիտական նպատակներով: Ավտոմատ սարքերով ու ռադիոկայաններով հանդերձված և 30—40 կմ բարձրացող ժամանակից օդապարիկ-զոնդերով ու աերոստատներով գիտնականները հետազոտում են մթնոլորտը:
Աերոստատներն օգտագործվում են նաև իբրև օդերևութաբանական հրթիռների արձակման թռիչքահրապարակներ, ինչպես և աստղադիտակներ բարձրացնելու նպատակով:
Գիտության և տեխնիկայի զարգացումը հնարավորություն է տվել ստեղծելու հուսալի թռիչք ունեցող և զանազան բարդ հետազոտություններ կատարող անօդաչու` ավտոմատ աերոստատներ:
Օդանավակայան
Մեր երկրի մոլորակը շրջապատված է օդային օվկիանոսով` մթնոլորտով: Օդանավերը` ինքնաթիռները, ուղղաթիռները