Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/350

Այս էջը հաստատված է

Օձերը ձու են դնում, որոնցից դուրս են գալիս նրանց ձագերը:

Շատ լեգենդներ են տարածված օձի հայացքի մասին: Այդ հայացքից, իբր, քարանում են բոլոր կենդանի էակները: Օձերը նայում են անթարթ, անքթիթ. նրանց աչքերը կոպեր չունեն, ծածկված են լոկ թափանցիկ թաղանթով: Ժամանակ առ ժամանակ օձերը մաշկափոխվում են, աստիճանաբար դուրս են գալիս հին մաշկից, նույնիսկ աչքերի վրայի կլոր, թափանցիկ թաղանթն է ընկնում: Բայց այդ կիսաթափանցիկ մաշկը չպետք է շփոթել օձի կաշվի հետ: Կաշին մնում է և նույնիսկ այնպես է փայլում, ասես լաքած լինի: Մաշկափոխությունից հետո օձերն արտակարգ գեղեցկանում են:

Օձի ֆշշոցը չարության դրսևորում չէ, այլ նախազգուշացման միջոց, իբր, ես այստեղ եմ: Շատ թունավոր շառաչող օձերի պոչի ծայրին կան եղջրային բոժոժներ: Որևէ խոշոր կենդանու նկատելիս օձը վեր է ցցում պոչն ու թափահարում բոժոժները: Այդ չոր շաչյունն ազդանշան է, որ օձը նկատել է քեզ, եթե չես ուզում, մի՛ մոտենա։ Մարդկանց վրա օձերը գրեթե չեն հարձակվում։ Ամենից հաճախ նրանք խայթում են հանկարծակիի գալուց, այն դեպքում, երբ նրանց տրորում են կամ ձեռքը մտցնում նրանց թաքստոցը։

Օձի թույնը որսի և պաշտպանության նույնպիսի զենք է, ինչպես գիշատիչների ժանիքներն ու ճանկերը։ Թույնը արտադրվում է գլխի երկու կողմերում տեղավորված հատուկ գեղձերում, որտեղից ծորաններով անցնում է թունավոր ատամների մեջ։ Օձերը չեն կծում, այլ, ավելի ճիշտ, «կտցահարում» են՝ թույնը ներարկելով ատամներից առաջացած վերքի մեջ։

Այն ինչը սխալմամբ խայթ են անվանում, պարզապես օձի լեզուն է և օձի արյունռշտությունից չէ, որ միշտ «պարում» է նրա շուրթերի շուրջը։ Լեզուն շոշափում է շրջապատը. այն օձի շոշափելիքի օրգանն է։ Շառաչող (բոժոժավոր) օձի աչքերից քիչ ներքև կան երկու փոսիկներ։ Դրանք ընկալում են կենդանիների մարմնից անջատվող ջերմությունը՝ տարբերությունը զանազանելով աստիճանի մեկ հազարերորդական մասով։ Այդ պատճառով էլ օձը կարող է հանգիստ որս անել լիակատար մթության մեջ։ Գիտնականները ջանում են բացահայտել օձի այդ օրգանի գախտնիքը և դրան նմանվող սարք պատրաստել։

Բացի թունավոր օձերից, կան նաև բաղմաթիվ ոչ թունավոր օձեր: Մարդիկ հաճախ անխտիր ոչնչացնում են օձերին, փոքրիկներին՝ թույնի վախից, մեծերին՝ հանուն շահույթի. օձերի կաշվից գեղեցիկ պայուսակներ ու գոտիներ են պատրաստում:

Օձերն օգտակար են:

Նրանց թույնից պատրաստում են արժեքավոր դեղորայք, իսկ թունավոր օձերի խայթոցի դեմ հատուկ շիճուկ են կիրառում:

Օձի թույն ստանալու նպատակով այժմ օձերին բազմացնում են բուծարաններում: Մեր երկրում մի քանի այդպիսի բուծարաններ կան: Օձից թույնը վերցնում են՝ ստիպելով նրան «կծել» ապակե փոքրիկ բաժակի շուրթը: Շատ օձեր ամիսներ շարունակ թույն են տալիս:

Օձերն այլ օգուտ էլ են տալլիս. նրանք ոչնչացնում են բազմաթիվ վնասատու կրծողների:

Օպերա

Դուք, հավանաբար, ռադիոյով օպերա լսել եք կամ տեսել ու լսել եք հեռուստատեսությամբ, իսկ եթե ապրում եք մեծ քաղաքում, ապա, գուցե, օպերա տեսել ու լսել եք նաև օպերային թատրոնում: Մտաբերեք այն առաջին տպավորությունը, որ ձեզ վրա թողեց օպերային ներկայացումը: Շողշողուն լույսերով զարդարուն բազմահարկ դահլիճը տոնական տրամադրություն է ստեղծում: Բայց հետզհետե մարում են լույսերը, դադարում՝ աղմուկը:

Բեմեզրի առջևի փոս ընկած մասում տեղ է զբաղեցնում նվագախումբը: Օպերան առանց նվագախմբի չի լինում. այն նվագակցում է մեներգիչներին ու երգչախմբին, պատկերում է երաժշտական տեսարաններ, ինչպես, օրինակ, «Լուսաբացը Մոսկվա գետի վրա» տեսարանը, Մ. Պ. Մուսորգսկու «Խովանշչինա» օպերայում: Հսկայական վարագույրը դեռ ծածկում է բեմը, մինչդեռ դահլիճը լցվում է երաժշտության հնչյուններով: Երաժշտության այն հատվածը, որ նվագախումբը կատարում է նախքան վարագույրի բացվելը, կոչվում է օպերայի նախերգանք կամ նախաբան:

Նախերգանքն ունկնդիրներին կարծես ծանոթացնում է օպերայի ամբողջ երաժշտությանը, այնտեղ, սովորաբար, հնչում են օպերայի հիմնական մեղեդիները։

Եվ այսպես. նախերգանքը որոշակի