Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/365

Այս էջը հաստատված է

Ֆիլիպիններ

(Ֆիլիպինների Հանրապետություն)

Ֆիլիպիններն անվանում են յոթ հազար կղզիների երկիր։ Այս երկիրը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, Հարավ-Արևելյան Ասիայի ափերի մերձակայքով ձգվող համանուն արշիպելագի վրա։ Որոշ կղզիներ խոշոր են, ինչպես, օրինակ, Լուսոնը և Մինդանսոն: Սակայն գերակշռում են շատ փոքր, երբեմն նույնիսկ անմարդաբնակ կղզիները: Ֆիլիպինյան կղզիներում կան արևադարձային փարթամ անտառներով ծածկված բազմաթիվ լեռներ: Քիչ չեն գործող հրաբուխները, լինում են երկրաշարժեր: Հաճախ Ֆիլիպինների վրայով սուրում են ավերասփռիչ փոթորիկները՝ թայֆունները, որոնք քարուքանդ են անում կացարանները, ոչնչացնում ցանքսերը, կոկոսյան արմավենու պուրակները:

Հարուստ է կղզիների կենդանական աշխարհը: Այստեղ կարելի է տեսնել կոկորդիլոսներ, օձեր, կրիաներ, կակադու թութակներ, աղբահավեր: Բնակվում են փոքրիկ գազանիկներ` երկարակրունկներ, որոնք համարվում են կենդանի բրածոներ: Կապիկների բազմաթիվ հոտերը հաճախ են հարձակվում դաշտերի ու բանջարանոցների վրա և ավերում դրանք: Կապիկի ամենավտանգավոր թշնամին հարպիս գիշատիչ թռչունն է: Ծովը հարուստ է ձկներով: Բնակչության զգալի մասն զբաղվում է ձկնորսությամբ: Ձուկը կամ չորացնում են արևի տակ, կամ աղը դնում:

Ֆիլիպինները գյուղատնեսական երկիր է: Այստեղ մշակում են բրինձ, շաքարեղեգ, ծխախոտ: Տեղացիները աբակա կոչվող բույսի տերևներից հաստ պարաններ են հյուսում, որոնցից պատրաստում են աշխարհի ամենաամուր, ծովաջրում չփտող ճոպաններ:

Արդյունաբերության հիմնական ճյուղերն են վերամշակող և լեռնահանքային