անկախությունը ճանաչելու մասին պատմական դեկրետը ստորագրել է Վ. Ի. Լենինը:
Մեր երկրի և Ֆինլանդիայի միջև հաստատված են բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ:
Ֆրանսիա
(Ֆրանսիական Հանրապետություն)
Ֆրանսիան Արևմտյան Եվրոպայում գտնվող մեծ պետություն է: Այն տարածվում է Նորմանդիայի խստաշունչ, ժայռոտ ափերից մինչև Միջերկրական ծովի տաք Լազուրի ափը: Մի ժամանակ Ֆրանսիայի ողջ տարածքը ծածկված էր խիտ անտառներով, որոնք այժմ պահպանվել են գլխավորապես լեռներում: Այստեղ ամենաբարձր լեռները ձյունապատ Ալպերն են՝ Մոնբլան գագաթով:
Ընդարձակ հարթավայրերով հոսում են Սեն, Ռոն, Գարոն և ուրիշ ջրառատ գետեր, որոնց ջրերն ակոսում են անվերջ շարանով ընթացող նավերը:
Երկրի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով՝ քարածխով, երկաթի և ուրանի հանքաքարով, աղերով, գազով, բոքսիտներով:
Մեր թվականությունից դեռ շատ առաջ Ֆրանսիայի տարածքում ապրում էին գալլերի ցեղերը: Հռոմեացիները նվաճեցին այդ հողերն ու անվանեցին Գալլիա: Ավելի ուշ հռոմեացիներին փոխարինեցին ուրիշ նվաճողներ: Դրանցից էին նաև ֆրանկները, որոնց անունից էլ առաջացավ երկրի ներկայիս անվանումը:
Ֆրանսիական ինքնուրույն պետությունը գոյություն ունի 9-րդ դարի կեսից:
Ֆրանսիացի ժողովուրդը փառավոր էջեր է գրել համաշխարհային հեղափոխական շարժման պատմության մեջ: 1789 թ. թագավորական բանտ-ամրոց Բաստիլի գրավումը Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը դարձավ: Ուրիշ շատ անգամներ ևս աշխատավորները զենքը ձեռքին դուրս եկան իրենց կեղեքիչների դեմ: Իսկ 1871 թ. ֆրանսիացի բանվորներն ստեղծեցին բանվոր դասակարգի՝ մարդկության պատմության մեջ առաջին կառավարությունը՝ Փարիզի կոմունան, որը գոյատևեց 72 օր: Ֆրանսիական հողում է ծնվել ողջ աշխարհի բանվորների հիմնը՝ «Ինտերնացիոնալը»:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական Գերմանիան հարձակվեց ֆրանսիայի վրա: Ֆրանսիական