Այս էջը հաստատված է
վկայակակայաններ են ստանում, արժանանում ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի դիպլոմների ու մեդալների:
Երեխաները մի լավ կանոն ունեն. «Սովորել ես ինքդ, սովորեցրու և ընկերոջդ»: Պիոներների և դպրոցականների տանը կամ պալատում կազմակերպված բազմապիսի պարապմունքներն էլ հենց օգնում են երեխաներին տիրապետելու սիրած գործը, իսկ հետո էլ դրանով խանդավառելու ուրիշներին, դառնալու խմբակների և ակումբների, սեկցիաների և թիմերի հրահանգիչներ ու կազմակերպիչներ:
1922 թ. մեր մայրաքաղաք Երևանում ևս բացվեց պիոներ-դպրոցականների առաջին տունը, որը հետագայում դարձավ պիոներների ու դպրոցականների քաղաքային պալատ և կոչվեց Ղ. Ղուկասյանի անունով: Սկզբում այն ուներ նկարչական