Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/372

Այս էջը հաստատված է

բանակի Արևելյան ռազմաճակատի հարավային զորամիավորման հրամանատար Ֆրուզեն, կոնտուզիա ստացավ: Բայց նրանց ետևից ոտքի ելան կարմիրբանակայինները և, անկասելի հեղեղի պես հարձակվելով սպիտակաների վրա, ճզմեցին ու ետ շպրտեցին նրանց: Այս դեպքը տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմի տարիներին Ուֆա քաղաքը գրոհելու ժամանակ:

Զորավարը ոչ միայն պետք է կարողոնա մարտի առաջներդել իր զինվորներին, այլև պատասխանատու է այդ մարտի հաջողության համար և պետք է նախապես ամեն ինչ կշռադատի, նախապատրաստի, ուսումնասիրի: Եվ, մարտը հազիվ ավարտված, նախապատրաստվի նոր մարտի: Ահա թե ինչու էր հրամանատար Ֆրունզեն ամենուր իր հետ տանում գրքերի, քարտեզների կույտեր, ռազմաճակատից ստացվող ամփոփագրեր: Նա միշտ ժամանակ էր գտնում սովորելու ռազմական արվեստը:

Ֆրունզեի ղեկավարությամբ կարմիր գնդերը սպիտակգվարդիականներից ազատագրում էին Զավոլժիեն, Ուրալը, Սիբիրը, Միջին Ասիան: Եկավ արյան ու մեծ ջանքերի գնով ձեռք բերված դժվարին հաղթանակը: Ֆրունզեի գլխավորությամբ գործող զորքերը գրավեցին Ղրիմում սպիտակաների վերջին ամրությունը՝ Պերեկոպը, և մեր երկրից վռնդեցին սպիտակ գեներալ Վրանգելին:

Միխայիլ Վասիլևիչ Ֆրունզեն պրոֆեսիոնալ հեղափոխական բոլշևիկի իր ուղին սկսել է 19 տարեկանից. ընդհատակյա հեղափոխական աշխատանք էր տանում, կազմակերպում բանվորական ցույցեր, գործադուլներ, մարտական ջոկատներ: Նրան բազմիցս ձերբակալել են, նույնիսկ դատապարտել մահվան, աքսորել տաժանակրության: Եվ բանտում ու աքսորում անգամ նա հեղափոխական մարտերի էր նախապատրաստում ընկերներին և իրեն, շատ կարդում էր, սովորում:

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Ֆրունզեն դիմավորեց Մոսկվայում, որտեղ հեղափոխական մեծ ջոկատի հրամանատար էր: Քաղաքացիական պատերազմի տարիներին նրան ուղարկում էին սովետական իշխանության համար մղվող պայքարի ամենավտանգավոր և պատասխանատու ճակատները:

Քաղաքացիական պատերազմից հետո Միխայիլ Վասիլևիչ Ֆրունզեի գլխավոր հոգսը դաձավ կարմիր բանակի հզորության ամրապնդումը: Չէ՞ որ այն ժամանակ աշխարհում դա միակ բանակն էր, որ պաշտպանում էր աշխատավոր ժողովրդի շահերը:

ֆրունզեն ղեկավարում էր երկրի բանակն ու ռազմածովային նավատորմը, հոգում էր կրթված, գիտակ հրամանատարների պատրաստման մասին: Պատահական չէ, որ մեր ռազմական ակադեմիաներից մեկը կրում է Մ. Վ. Ֆրունզեի անունը:

Ցարիզմի դեմ պայքարի ելած ականավոր մարտիկի, Հակտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության մասնակցի և հեղափոխության նվաճումների պաշտպան կանգնած զորահրամանատարի պատվին նրա ծննդավայր Պիշպեկ քաղաքը վերանվանել է Ֆրունզե, որը Սովետական Կիրգիզայի մայրաքաղաքն է:

Ֆուտբոլ

Անգլերեն «ֆուտ» բառը նշանակում է «ոտնաթաթ», իսկ «բոլ» բառը՝ «գնդակ»: Այդպես են անգլիացիներն անվանել «միայն ոտքերով» գնդակախաղը: 1863 թ. հոկտեմբերին Լոնդոնում ստեղծվեց այդ խաղը սիրողների միություն: Այդպես սկսվեց ժամանակակից ֆուտբոլի պատմությունը: 34 տարի անց ասպարեզ եկավ Ռուսաստանի առաջին ֆուտբոլի թիմը, և Պետերբուրգում անցկացվեց առաջին մրցախաղը:

Մեր երկրում ֆուտբոլ խաղում են ամենուրեք: Սովետական Միությունը ֆուտբոլի