մեջ կան այնպիսիները, որոնք սառնամանիքից չեն վախենում: Այժմ պտղաբուծությամբ հաջողությամբ զբաղվում են Ուրալում, Սիբիրում, ՍՍՀՄ-ի եվրոպական մասի հյուսիսային շրջաններում:
Բայց ամենաընդարձակ այգիներն, անշուշտ, այնտեղ են, ուր շատ տաք է ու արևոտ՝ Մոլդավիայում, Ուկրաինայում, Անդրկովկասում, Միջին Ասիայում: Այստեղ կոլեկտիվ և սովետական տնտեսությունների այգիները երբեմն հարյուրավոր հեկտար տարածություն են զբաղեցնում: Այգիները խնամելու աշխատանքներին օգնում են հատուկ մեքենաները:
Հապա որքան շատ դպրոցամերձ այգիներ կան մեր երկրում, ուր աշխատում են պատանի բնասերներն ու փորձարարները, ապագա այգեգործները: Նրանք հրաշալի նպատակ ունեն՝ մեր հայրենի հողը զարդարել նորանոր այգիներով:
Մեր հանրապետությունը ևս աչքի է ընկնում իր պտղատու այգիներով: Առհասարակ, Հայաստանը պտղաբուծության հնագույն երկիր է ծիրանենու հայրենիքը, դեղձենու, խաղողի մշակության բնօրրաններից մեկը: Դեռևս վաղ անցյալում Հայկական լեռնաշխարհի տարածքում մշակել են նաև խնձորենի, սալորենի, տանձենի, սերկևիլենի, ընկուզենի, նշենի, հոն, ձիթենի, նռնենի, թզենի, զկեռենի և պտղատու