Պրիզմա և գլան
Տանը և դրսում մենք հաճախ ենք տեսնում գլանաձև առարկաներ՝ ամրոցի ու սփլոսի աշտարակներ, բարձր խողովակներ ու սյուներ, ցիստեռններ ու նավակայմեր, գերաններ ու դահուկաձողեր, պահածոյատուփեր ու կշռաքարեր, շշեր ու փորձանոթներ, թմբուկներ ու ծաղկամաններ, որոնք իրենց ձևով ավելի կամ պակաս չափով գլան են հիշեցնում: Մի ժամանակ գլանաձև էին նույնիսկ տղամարդու գլխարկները։ Գլան են անվանում նաև գլանաձև խուցը, որում շարժվում է գլանաձև մխոցը։
Գլանի ձևի մասին ամենալավ պատկերացումը տալիս են բազմապիսի մեծ ու փոքր, նեղ ու լայն պահածոյատուփերը: Յուրաքանչյուր գլան ունի կողմնային մակերևույթ և միմըանց զուգահեռ երկու՝ վերին ու ստորին հիմքեր, որոնք նույնատիպ շրջաններ են: Եթե այդ շրջանների կենտրոնները իրար միացվեն ուղղի հատվածով, ապա կստացվի գլանի առանցքը: Գլանի ցանկացած բարձրության վրա նրա մակերևույթի կետերը առանցքից հավասար հեռավորությամբ են գտնվում ի տարբերություն կոնի, գլանը ոչ ստորին, ոչ էլ վերին մասում չի նեղանում ու չի նեղանում ու լայնանում:
Մենք ծանոթացանք ուղիղ գլանների հետ, որոնց կողմնային մակերևույթն ուղղահայաց է հիմքերին: Իսկ ահա իտալիայի Պիզա քաղաքի հռչակավոր ընկնող աշտարակը ձևով թեք գլան է հիշեցնում: Դուք ինքներդ էլ կարող եք թեք գլան պատրաստել, եթե շեղակի սղոցեք կլոր փայտի երկու ծայրերը: Չմոռանաք միայն հետևել, որ հիմքերը զուգահեռ լինի:
Գլանից հեշտությամբ կարելի է պրիզմա կամ, ինչպես նաև ասում են հատվածակողմ ստանալ: Վերցրեք ուղիղ կամ թեք գլանի ձև ունեցեղ փայտի մի կտոր և նրա առանցքին զուգահեռ կացնահարվածներով հեռացրեք կլոր կողերը: Եթե դրա համար երեք կացնահարված է հարկավոր, ապա կստացվի եռանիստ պրիզմա: Եթե չորս նիստ է ստացվում, դա քառանիստ պրիզմա է: Առհասարակ, պրիզման կարող է ունենալ ցանկացած թվով նիստեր, որոնք բոլորն էլ զուգահեռագծեր են, որովհետև դրանց հանդիպակաց կողմերն իրար զուգահեռ են։
Պրիշիվին Միխայիլ Միխայլովիչ
«Ուրախացե՛ք, երեխաներ, դուք ապրում եք մի երկրում, ուր հիմա կարող եք համարձակ ընդառաջ ելնել ձեր ցանկացած երազանքի և ասել. «Թեկուզև ուշ, բայց, այնուամենայնիվ, դու, իմ երազանք, իմ կամքին ես ենթակա,վաղ թե ուշ դու ի՛մն ես լինելու, սիրելիս»,— գրել է Միխայիլ Միխայլովիչ Պրիշվինը՝ խոսքի խիստ ինքնատիպ, տաղանդավոր ու անկրկնել վարպետը: Նրա ստեղծագործությունը ներթափանցված է սիրով դեպի այն մարդը, ով իր կյանքն ի սպաս է դնում հանուն բոլորի երջանկության:
Պրիշվինր ծնվել է Օրյոլի նահանգի Ելեց քաղաքում մերձակայքում: Թե ինչպես է ինքը գրող դարձել. Պրիշվինը պատմում է«Կաշչեի շղթան» ինքնակենսագրական վեպում: Հինգ երեխայի տեր մայրը վաղ այրիացավ: Տղան տեսնում է, թե մոր համար որքան դժվար է երեխաներին մեծացնելն ու ուսման տալը, տեսնում է գյուղացիների թշվառությունը և գալիս այն մտքին, որ բոլոր մարդիկ, ինչպես իր դայակի հեքիաթում էր, Անմահ Կաշչեի գերության մեջ են մի աշխարհում, ուր չարն է իշխում, իսկ ինքը՝ փոքրիկ տղան, կոչված է փշրելու այդ չար աժարհի կապանքները: Վեպում մեր առջև ծավալվում է երազող տղայի՝ տարեցտարի մղած պայքարը չկար Կաշչեի դեմ ոչ միայն իր, այլև համայն աշխարհի բոլոր կենդանի էակների երջանկության համար:
Գիմնազիայի առաջին դասարանում էր որ մի անգամ նա փախավ իր համար հեքիաթային «Ասիա ոսկե երկիրը»՝ Կաշչեի իշխանությունից ազատ վայր գտնելու: Նրան բռնեցին և անարգանքով ետ դարձրին: Անցավ ևս երկու տարի և տղային, որ հնազանդ չէր ուսուցչին, հեռացրին գիմնազիայից: Պատանի էր, երբ մտավ հեղափոխական երիտասարդների շրջանը: Մի տարով բանտարկվեց, աքսորվեց արտասահման, սովորեց Լայպցիգի համալսարանում և ագրոնոմ դարձած վերադարձավ հայրենիք: Նա արդեն գրում ու հրատարակում էր ագրոնոմիային նվիրված գրքեր: Բայց նրա համար պարզ