է դառնում, որ գիտությունն իր կոչումը չէ: Պրիշվինը կտրուկ փոխում է իր կյանքի ուղին, դառնում է գրող: Ճամփորդական պայուսակն ու որսորդական հրացանն ուսին՝ նա ուղևորվում է հյուսիսի չհետազոտված անտառները, հետո՝ ասիական տափաստաններ, ուր ձգտում էր մանկուց: Եվ շուտով ծնվում են նրա «Վախ չտեսած թռչունների երկրում», «Սև արաբը», «Կախարդական բոքոնիկի ետևից» առաջին գեղարվեստական գրքերը: Քնարականությամբ և բնության հանդեպ սիրով տոգորուն այդ գրքերն ընթերցողին օգնում են ավելի խորը ճանաչելու բնությունը:
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Պրիշվինի՝ բնությանը նվիրված պատմվածքները լայն ճանաչում են գտնում, իբրև ժողովրդական զրույցների ու լեզվի նմուշներ տեղ զբաղեցնում ռուսական դասական երկերի շարքում: Հրատարակվում են գրողի ստեղծագործությունների ժողովածուներն ու հատընտիրները: Նրանից սովորելու է գալիս երիտասարդությունը: Նա, որսորդն ու ճանապարհորդը, այժմ ստիպված է լինում հաճախակի բաժանվել որսորդական բաճկոնից ու երկարաճիտ կոշիկներից, որպեսզի քաղաքում հասարակական գործերով զբաղվի:
Բայց ամեն տարի գարնանային կաթիլներից մինչև խոր աշուն, նա ապրում և աշխատում է անտառների ու դաշտերի շրջապատում, այնտեղ է գրում իր պատմվածքները, վեպերը և ամենօրյա կարճ գրառումներ անում բնության մասին: Այդ գրառումներն այնքան պատկերավոր են ու ռիթմիկ, որ հաճախ արձակ բանաստեղծություն են հիշեցնում: Դուք կկարդաք դրանք «Բնության օրացույցը», «Անտառային կաթիլք», «Երկրի աչքը», «Անմոռուկներ» և երեխաների համար գրված «Ոսկե մարգագետին» ու «Իմ պատանի բարեկամներին» գրքերում: Վերջին երկու գրքերը լույս են տեսել նաև հայերեն:
Կյանքի վերջին շրջանում Միխայիլ Միխայլովիչը առանձնապես շատ սիրեց Ռուսաստանի միջին գոտին և բնակություն հաստատեց Զվինիգորոդի մոտ գտնվող Դունինո գյուղում: Գրողի մահից հետո նրա տունը վերածվեց թանգարանի:
Պրոլետարներ
Ողջ աշխարհին է հայտնի «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» թևավոր կոչը: Ավելի քան 130 տարի առաջ այն հռչակել են աշխատավորների մեծ առաջնորդներ Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը: Այդ բառերը դարձել են մեր երկրում լույս տեսնող բոլոր թերթերի նշանաբանը: Այդ նշանաբանով է սկսվում սովետական բոլոր դպրոցականների սիրելի թերթը՝ «Պիոներսկայա պրավդան», ինչպես նաև հայ դպրոցականների համար հրատարակվող «Պիոեր կանչը»:
Իսկ ո՞վ է պրոլետարիատը: Պատասխանելով այդ հարցին՝ Ֆ. Էնգելսը գրել է, որ պրոլետարները վարձու բանվորներ են, որոնք ապրել կարողանալու համար ստիպված են իրենց բանուժը, աշխատանքը վաճառել նրանց, ում ձեռքին են ֆաբրիկաներն ու գործարանները, մեքենաներն ու հաստոցները, այսինքն` կապիտալիստներին: Կապիտալիստական աշխարհում պրոլետարներն ամենաընչազուրկ ու ճնշված, իրենց աշխատանքով գործարանատերներին հարստացնող մարդիկ են:
19–րդ դարում արհեստագործների ձեռքի աշխատանքը դուրս մղվեց ամենաբազմազան. սկզբում` շոգու ուժով աշխատող, ապա նաև` էլեկտրական, մեքենաների կողմից: Այդ մեքենաները գործի էին դնում վարձու բանվորները` պրոլետարները: Որքան շատանում ու խոշորանում էին ֆաբրիկաներն ու գործարանները, այնքան ավելանում էր պրոլետարների թիվը: Աճում էր նրանց պրոֆեսիոնալ