բացականչեց նա, տեսնելով, թե փոքրիկ Պրոկոֆևն ինչպես է կքել սեփական ստեղծագործությունները ամփոփող երկու թըղթապանակների ծանրությունից:
Սերյոժային ընդունեցին, և նրա կյանքը մեկեն փոխվեց:Ուկրաինական լայնարձակ, տափաստանային Սոնցովկա գյուղին, ուր նա ծնվել և անհոգ մանկություն էր ապրել, փոխարինելուելու էր եկել մառախլապատ Պետերբուրգը, ուր պետք է լրջորեն ու երկար սովորեր:
Անցավ մի քանի տարի:Պրոկոֆևի երաժշտական ստեղծագործություններն ապշեցնում էին ունկնդիրների, կատաղի վեճերի առիթ տալիս: Այն ամենը ինչ նա գրում էր նոր էր թե ձևով, թե բովանդակությամբ թարմ էր, համար ձակ ու կրքոտ: Կոնսերվատորիան ավարտելուց հետո Պրոկոֆևը երկար տարիներ իբրև դաշնակահար և դիրիժոր հանդես էր գալիս Ֆրանսիայում, Իսպանիայում, Անգլիայում, Ամերիկայում: Կոմպոզիտորն ամենուրեք իր ստեղծագործություններն էր կատարում, իսկ նրա նոր օպերաներն ու բալետները բեմադրվում էին աշխարհի տարբեր քաղաքներում: Այդ տարիներին նրա լավագույն ստեղծագործություները ձոնված էին հայրենիքին: Ռուսական մեղեդիներ էն հնչում «Ծեր տատիկի հեքիքթները» դաշնամուրային պիեսներում, որտեղ վերակենդանանում են մանկության հիշողություներն ու ժողովրդական հեքիաթների հերոսները: Հայրենիքի կարոտը գնալով ուժեղանում էր:«Իմ ականջին պետք է հնչի ռուսաց բան ու բառը, ես պետք է խոսեմ իմ միս ու արյունն ունեցող մարդկանց հետ, որպեզի նրանք ինձ վերադարձնեն այն ինչ պակասում է ինձ այստեղ իրենց երգերը, իմ երգերը», — գրել է Պրոկոֆևը: Եվ ահա նա նորից տանն է: Կոմպոզիտորը երկար ու հափշտակված աշխատում է մեկը մյուսի ետևից երկնելով գեղեցիկ ստեղծագործություններ:
Հատկապես երեխաների համար Պրոկոֆևը գրեց. «Պետյան և գայլը» սիմֆոնիկ հեքիաթը: Այստեղ յուրաքանչյուր գործող անձ կերպավորված է առանձին մեղեդիով, որ կատարվոմ է նվագախմբի որոշոկի նվագարանով կամ նվագարանների խմբով, Թռչունը ֆլեյտայով, Բադը հոբոյով, Գայլը վալդհոռններով, իսկ Պետյան լարային նվագարանների մի ամբողջ խմբով:
«Մոխրոտը» հեքիաթ—բալետում երաժշտական շատ հրաշքներ կան: Ձեզ հավանաբար, ծանոթ ենժամացույց պատկերող տասներկու թզուկների կամ չորս դիցանուշների՝ Աշնան, Ձմռան, Գարնան և Ամռան պարերը:
Պրոկոֆևը երաժշտություն է գրել ոչ միայն թատրոնի, այլև կինոյի համար: Գուցե, դուք լսել եք ուժով ու անընկճելի արիությամբ լեցուն «Ելեք, ռուս մարդիկ» հերոսական երգը, որը «Ալեքսանդր Նևսկի» կինոնկարի համար Պրոկոֆևի գրած երաժշտությունից է:
«Մենք պատերազմ չե՜նք ուզում»,— երգում է մանկական երգչախումբը Պրոկոֆևի «Խաղաղություն պաշտպանության դիրքերում» օրատորիայում` երգչախմբի և նվագախմբի համար գրված այդ ստեղծագործության մեջ։
Սովետական խոշորագույն կոմպոզիտոր Պրոկոֆևն ստեղծել է երաժշտական հիանալի շատ երկեր` «Պատերազմ և խաղաղություն», «Սեմյոն Կոտկո» օպերաները, «Ռոմեո և Ջուլիետ», «Ասքքարե ծաղկի մասին» բալետները, «Ձմեռային խարույկ» պիոներական սյուիտը, յոթ սիմֆոնիա, ռոմանսներ, երգեր... Նրա երաժշտության մեջ խորունկ մտքեր ու սքանչալի կերպարներ են ապրում և կապրեն հավերժ։
Պրոյեկցիոն սարք
Պրոյեկցիոն սարք դուք ինքներդ էլ կարող եք պատրաստել։ Վերցրեք կլոր անցքով մի արկղիկ և նրա մեջ տեղադրեք սովորական էլեկտրական լամպ։