Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/58

Այս էջը հաստատված է

Անցքի դիմաց դրեք երկու կողմից ուռուցիկ ապակի՝ ոսպնյակ։ Լամպի ու ոսպնյակի միջև տեղադրեք որևէ պատկերով թափանցիկ թուղթ։ Միացրեք լամպը և, խնդրեմ, պատին հայտնվում է նույն պատկերը, միայն թե շրջված և զգալիորեն ավելի խոշոր։

Բազմապիսի պրոյեկցիոն սարքեր կան։ Դիապրոյէկտորի օգնությամբ սպիտակ էկրանի վրա կարելի է դիապոզիտիվներ կամ դիաֆիլմեր ցուցադրել։

Սակայն այդպիսի պրոյեկցիոն սարքը վերարտադրում է միայն անշարժ պատկերներ․ դրանով կինոնկար չես ցուցադրի։

Էկրանի պատկերները կենդանացնելու, դրանք շարժուն դարձնելու համար հարկավոր է մեկ այլ պրոյեկցիոն սարք՝ կինոպրոյեկտոր։ Այդ սարքի մեջ կա մի մեխանիզմ, որը շարունակ շարժման մեջ է դնում ժապավենը՝ փաթաթելով այն մի գլանափաթեթից մյուսին։ Էկրանի պատկերները փոխվում են շատ արագ՝ վայրկյանում 24 անգամ, որի շնորհիվ էլ նրանք միաձուլվում են ու դառնում անընդհատ շարժվող մի պատկեր:

Կինոթատրոնում տեղադրված կինոպրոյեկտորը չափազանց բարդ սարք է, նրա մեջ 200 անգամ հզոր լամպ է վառվում, քան սենյակում: Այդ ապարատը մարդու հասակից էլ բարձր է: Կան նաև փոքրիկ, սեղանի կինոպրոյեկտորներ, որոնցով կարելի է ֆիլմեր ցուցադրել դպրոցում և տանը:

ժամացույցի գործարանում պրոյեկցիոն սարքի օգնությամբ շատ կարևոր մի աշխատանք են կատարում: Ձեռքի ժամացույցի դետալները չափազանց փոքր են, առանց խոշորացույցի դրանց նույնիսկ զննելը դժվար է: Իակ ինչպե՞ս դրանք չափես ու ստուգես, ճի՞շտ են արդյոք պատրաստված: Եվ ահա օգնության է հասնում պրոյեկցիոն սարքը: Պրոյեկտորի մեջ տեղադրում են, օրինակ, մի ատամնանվակ, իսկ էկրանը փոխարինում են մի մեծ ծրագրով: Միացնում են լույսն ու նայում․ եթե պատկերն ու գծագիրը համընկնում են, ուրեմն ամեն ինչ կարգին է, եթե ոչ՝ ատամնանվակը սխալ է պատրաստված և չի կարելի տեղադրել ժամացույցի մեջ, այդ ժամացույցը չի աշխատի:

Ինչպես տեսնում եք, պրոյեկտորը շատ օգտակար սարք է, այն օգնում է թե՛ աշխատել, թե՛ սովորել և թե՛ զվարճանալ:

Պուգաչով Եմելյան Իվանովիչ

(1742–1775)

Պետերբուրգում սկզբում քմծիծաղով ու կատակով պատմում էին, թե Ուրալյան լեռների մետ, Յաիկ գետի ափին Պուգաչ թե Պուգաչով անունով մի կազակ հայտարարում է, որ ինքը հանգուցյալ Պետրոս Երկրորդ կայսրն է:

Մինչդեռ Յաիկի ափին չէին կատակում: Ուրալի կազակները, որ ցար չէին տեսել, Պուգաչովին ուզում էին հավատալ: «Հետո ինչ, որ նա ոչ թե թագավոր