Պուշկինը շատ է ճանապարհորդել: 1829 թ. նա եղել է նաև Հայաստանում և այդ մասին պատմել իր «Ճանապարհորդություն դեպի Արզրում» գրքում: Նրա երկերին հայ ընթերցողը ծանոթացել է դեռևս բանաստեղծի կենդանության օրոք: Պուշկինի գրեթե բոլոր գեղարվեստական ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն: Հյութեղ լեզվով, ճշգրիտ ու վառ պատկերներով հատկապես աչքի են ընկնում Հ. Թումանյանի թարգմանությունները: Հայ բանաստեղծը շատ բարձր էր գնահատում իր ռուս գրչակցին: Ռուս մեծ գրողի գործերը ոգեշնչման աղբյուր են եղել նաև հայ արվեստագետների համար: Դրանց թեմաներով կտավներ են ստեղծել նկարիչներ Հ. Այվազովսկին, Վ. Մուրենյանցը, Ս. Սարյանը: Երևանում և մեր հանրապետության այլ բնակավայրերում կան Պուշկինի անունը կրող փողոցներ, դպրոցներ, պուրակներ: Նրա անունով են կոչվում նաև Պուշկինո գյուղը Ստեփանավանի շրջանում և Պուշկինի լեռնանցքը Բազումի լեռնաշղթայում:
Ռուս պոեզիայի արև` այսպես են անվանում Պուշկինին նաև այժմ: Ահա արդեն շատ տարիներ է, ինչ այդ արևի ճառագայթները լուսավորում ու ջերմացնում են մարդկանց կյանքը: Իսկ այժմ այդ մեծ երջանկությունը` Պուշկինին ընթերցելը, ձեզ է վիճակված:
Ս. Ա. Պուշկինի` մամկական ու պատանեկան տարիների մասին է պատմում հետևյալ վիպակը:
Рубинштейн Л. В., В садах Лицея М Дет. лит., 1969.