Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/70

Այս էջը հաստատված է

շատ-շատ վաղուց նա իրոք, չքնաղ հավերժահարս է եղել, ինչպես հինավուրց լեգենդն է պատմում:

Ամեն օր հետևեցեք ջրաշուշանին և նշեք, թե երբ է նա առավոտյան բացվում և երեկոյան փակվում: Դուք կհամոզվեք, որ նա բացվում ու փակվում է միշտ նույն ժամին:

Իսկ երբ գա աշունը, պնակաձև հին տերևները կիջնեն ջրի հատակը: Հարսնամատից և նունուֆարից կմնան միայն մուգ դարչնագույն պտուղները՝ սափորիկները: Դրանց այս ու այն կողմ կքշեն քամին ու ալիքները: Սափորիկները կբացվեն, և ջրի մակերևույթին կլողան սերմերը: Թռչունները դրանք նոր վայրեր կտանեն: Կանցնի ժամանակ, և ուրիշ գետերում, լճերում ու լճակներում ուրիշ երեխաներ ամռան սկզբին կտեսնեն հարսնամատի հեքիաթական փայլն ու նունուֆարի զվարթ կայտառ բոցը:

Ջրասամույր

Գետափի խուլ ու մեկուսի որևէ անկյունում կարելի է տեսնել ձկան մնացորդներ: Դա նշանակում է, որ այնտեղ «խնջույք է արել» ջրասամույրը՝ մինչև 70 մ. երկարությամբ, նեղ ու ճկուն իրանով այդ բավականին խոշոր գազանը: Ջրասամույրի կյանքը սերտորեն կապված է ջրին: Ցամաքում նա դանդաղաշարժ է, իսկ, այ, ջրում ճարպիկ է ու արագաշարժ, հրաշալի լողորդ է ու ջրասուզակ: Ջրասամույրը սնվում է ձկներով, մանրերին ուտում է հենց ջրում, իսկ խոշորներին ուտում է ներքնից մեջքի շրջված (ձուկը չի կարող ներքև նայել ու նկատել վտանգը), հարձակվում է ու ձկանը քաշ տալիս ափ: Որսում է նաև գորտեր, խեցգետիններ, անուշահամ ջրերի փափկամարմիններ, նույնիսկ կտցարներ, մաշկամկներ:

Սակայն, ջրասամույրի խրախճանքի վայրը գտնելուց հետո էլ դեռ նրան տեսնելը շատ դժվար է: Ցերեկը նա մնում է գետափին սարքած իր բնում, իսկ որսի դուրս է գալիս, հիմնականում, գիշերը: Ջրամբարից ջրամբար տեղափոխվելիս է միայն, որ ջրասամույրը ցամաքով բավականին երկար տարածություն է անցնում, և մեկ էլ տարվա այն միակ պահին, երբ ձագերի լույս աշխարհ գալուց առաջ մայր ջրասամույրն իր բույնը սարքում է ջրից զգալի հեռու: Ձագերը ծնվում են կույր ու անօգնական, և մայր ջրասամույրը գորովանքով խնամում է նրանց: Նա ոչ մի րոպե չի լքում ձագերին, այդ շրջանում նույնիսկ որսի դուրս չի գալիս:

Բայց երբ ձագերը մեծանում են, որսի է ելնում ամբողջ ընտանիքը, նաև նրանց միացած հայրը: Մինչև հաջորդ տարին, երիտասարդ ջրասամույրներն ապրում են ծնողների հետ, իսկ հետո հեռանում են ազատ ջրամբար գտնելու:

Առաջներում ձկնորսները ոչնչացնում էին ջրասամույրներին՝ նրանց համարելով վտանգավոր մրցակից: Սակայն այն տեղ, ու այդ գազանները գլխովին ոչնչացվեցին, ձկները չշատացան, որոշ տեղերում էլ առհասարակ անհետացան:

Բանն այն է, որ ջրասամույրը խորամանկ որսորդ է: Նրա ճանկերից հազիվ թե խույս տալ նույնիսկ ամենաարագ լողացող ձուկը: Բայց միշտ չէ, որ ջրասամույրը հետապնդում է արագընթաց ձկանը, այլ ճանկում է խուսանավել չհասցրած ցանկացած ձկանը: Ամենից հաճախ այդպես դանդաղաշարժ են լինում հիվանդ ձկները, որոնց էլ առաջին հերթին որսում է ջրասամույրն ու կանխում վարակի տարածումը: Նա ասես ջրային սանիտար լինի:

Ցավոք, մարդիկ դա հասկացան շատ ուշ, այն ժամանակ, երբ ջրասամույրներ արդեն քիչ կային: Չէ՞ որ այդ կենդանուն ոչնչացնում էին ոչ միայն ձկնորսները, այլև որսորդները՝ նրա փարթամ և գեղեցիկ մորթու համար: Այժմ ջրասամույրը պաշտպանության տակ է վերցված, որսն էլ խիստ սահմանափակ է: