Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/72

Այս էջը հաստատված է

Ջրիմուռներ

Դուք, հավանաբար, նկատել եք, որ ամռանը լճակի ջուրը երբեմն կանաչում է: «Ջուրը ծաղկել է»,−ասում են նման դեպքում: Իսկ գիտե՞ք, արդյոք թե ինչ է տեղի ունեցել: Լճակի գոլ ջրում սկսել են շատ արագ բազմանալ հատուկ բույսեր` ջրիմուռներ: Հենց նրանք էլ ջուրը կանաչ են ներկել: Եթե դուք «կանաչ» ջուրը զննեք մանրադիտակով, ապա կտեսնեք բազմաթիվ մանր, կանաչ գնդիկներ. դրանք ջրիմուռների գաղութներ են:

Երկիրի վրա կան բազմաթիվ ու բազմապիսի ջրիմուռներ: Դրանց մեջ կան մինչև 40 մ երկարությամբ հսկաներ, որոնք ապրում են օվկիանոսներում: Կան ընդամենը մեկ բջջից բաղկացած մանրիկ ջրիմուռներ: Այս ջրիմուռները սովորաբար գնդիկաձև գաղութներ են կազմում, և այդպիսի անթիվ անհամար գաղութներ լողում են ջրի մակերևույթին` ներկելով այն տարբեր գույներով: Ըստ գույնի ջրիմուռները լինում են կապտականաչ, կանաչ, գորշ և կարմիր: Կապտականաչ ջրիմուռները կարեղ են ապրել ոչ միայն ջրում: Ղազախստանի և Միջին Ասիայի անապատներում նրանք ապրում են նաև հողի մակերևույթին:Գարնանը և աշնանը, երբ այդ վայրերում անձրևներ են տեղում, կապտականաչ ջրիմուռներն արագորեն բազմանում են, իսկ չոր եղանակին չորանում ու վերածվում հողը ծածկող սև կեղևների, որոնց քամին այս ու այն կողմ

[1]

  1. 1.Կապտականաչ ջրիմուռներ 2,3 և 4 գորշ ջրիմուռներ, 5, 6, 7 և 8. կանաչ ջրիմուռներ, 9, 10 և 11, կարմիր ջրիմուռներ: Գորշ ջրիմուռները՝ լամինարիաները (3), և կանաչ ջրիմուռները՝ «ծովային սալաթ» (5), ուտվում են