Ետ է դառնում անագորույն
Եվ կղզիները հեղեղում:
Եվ ավելի էր մոլեգնանում,
Մռնչում էր, ուռչում Նևան
Եվ ալեկոծ, գոռ բարձրանում
Եվ գազազած, ինչպես գազան
Նա քաղաքի վրա նետվեց:
Փախան ամենքն:Հ անկարծ չորս դին
Ամայացավ: Ներս թափվեցին
Ջրերը հորդ նկուղ, մառան,
Ջրանցքներում ցանցին հասան:
Պատահում է նաև, որ գետերը հակառակ ուղղությամբ են հոսում գարնանային հորդացման ժամանակ: Այդպես է լինում, օրինակ,Սուխոնա գետի, Դնեպրի Պրիպյատ և Մոսկվա գետի Պախրա վտակների հետ: Դա հետևանք է այն բանի, որ վտակներից մեկի սառույցը մյուսներից ավելի շուտ է հալվում: Այդ վտակից հորդացող ջուրը չի հասցնում լցվել գետը, և գետի մեջ վտակի թափվելու վայրից նրա ջրերն սկսում են ետ հոսել:
Հարթավայրային գետերը վարարում են սովորաբար, գարնանը: Այն օրերին, երբ ձյունն արագորեն հալվում է ու վտակներով հոսում դեպի գետերը, սրանք դուրս են հորդում ափերից ու շուրջն ամեն ինչ հեղեղում: Իսկ բարձր լեռներից սկիզբ առնող գետերի հեղեղումները տեղի են ունենում ամռանը, երբ բուռն կերպով լեռների ձյունը