Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/8

Այս էջը հաստատված է

Պակիստան

(Պակիստանի Իսլամական Հանրապետություն)

Պակիստանը պետություն է Հարավային Ասիայում։

Երկրի հյուսիսում վեր են խոյանում բարձր լեռները։ Շատ են անապատները։ Երկրագործության ամենահարմար տարածքն այն ցածրավայրն է, որով հոսում է Ինդոս մեծ գետը։ Այդ պատճառով էլ մարդիկ վաղուց ի վեր բնակություն են հաստատել այդտեղ՝ Փենջաբում, որը բառացի նշանակում է «հինգ գետ»։

Փենջաբը շատ արևոտ է, իսկ անձրևները հազվադեպ են։ Դաշտերը ոռոգելու համար Ինդոսն ու նրա վտակները միացվել են մեծ ու փոքր բազմաթիվ ջրանցքներով։ Ոռոգվող հողերում մշակում են ցորեն