Այս էջը հաստատված է
գործեցին Հյուսիսում: Ֆաշիստներն այնպես էին վախենում մեր ծովային հետևազորից, որ այն անվանում էին «սև մահ»: Ծովային հետևազորայինները, նավաստիների նման, հագնում էին սև մահուդե բուշլատ, տաբատ և անհովար գլխարկ:
Ռազմանավերում ծառայելը միշտ պատվաբեր է համարվել: Ռազմական նավաստին համարձակ ուժեղ մարդ է, նա շատ բան գիտե և շատ բան կարող է անել: Միայն շատ կրթված մարդիկ կարող են օվկիանոսում այնպիսի նավեր վարել, ինչպիսի են «Գրեմյաշչի» գվարդիական հրթիռակիրը կամ «Լենինսկի կոմսոմոլ» ատոմայի սուզանավը:
Մեր նավատորմի հզոր ուժն են դարձել ատոմային սուզանավերը: Դրանք ջրի տակ կարող են անցնել տասնյակ հազարավոր կիլոմետրեր՝ առանց գեթ մեկ անգամ