ջրի երես դուրս գալու, և կարող են լողալ սառույցի տակ։ Նրանց հրթիռները մեկնարկում են ուղղակի ջրի տակից։ Այդ հրթիռները թռչում են հարյուրավոր ու հազարավոր կիլոմետրեր և հարվածում ճիշտ նպատակակետին։
Ամեն տարի, հուլիսի 22-ից հետո եկող առաջին կիրակի օրը, սովետական ողջ ժողովուրդը և նրա զինված ուժերը նշում են, ՍՍՀՄ ռազմածովայի նավատորմի՝ մեր հայրենիքի ծովայի սահմանների հավատարիմ պաշտպանի օրը։
Ռազմաօդային ուժեր
Պատերազմի ժամանակ ինքնաթիռին հանձնարարված առաջին գործը հետազոտությունն էր։ Հետախույզ ինքնաթիռից էլ սկիզբ առավ ռազմական ավիացիան՝ ռազմաօդայի ուժերը։
Օդաչուն բարձրից տեսնում էր այն ամենը, ինչ տեղի էր ունենում ռազմադաշտում ու թիկունքում։ Եվ թշնամու՝ գնդացիներով զինված ինքնաթիռներն սկսեցին գրոհել հետախույզ ինքնաթիռներին, վայր գցել կամ հետապնդել դրանց։ Այսպես սկիզբ առավ կործանիչ ավիացիան։
Ռմբակոծիչ ավիացիան երևան եկավ ավելի ուշ, երբ ինքնաթիռները դարձան ավելի հզոր ու կարողացան ռումբերի բեռ վերցնել։
Դարասկզբին օդաչուներին անվանում էին օդագնացներ, որովհետև ինքնաթիռներն այնքան դանդաղ էին թռչում, որ ասես լողում էին օդում, ինչպես նավը՝ ջրում։ Սովետական երկրի ռազմական ավիացիան, որ ստեղծվեց Վլադիմիր Իլյիչ Լենինի նախաձեռնությամբ, սկզբում այդպես էլ կոչվում էր՝ Կարմիր օդային նավատորմ։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին ինքնաթիռներն արդեն թռչում էին ժամում մի քանի կիլոմետր արագությամբ։ Նրանք զինված էին խոշոր տրամաչափի գնդացիրներով, թնդանոթներով իսկ գրոհային ինքնաթիռների թևերի տակ, ինչպես հռչակավոր «կատյուշաների» վրա, տեղակայվում են ռեակտիվ արկեր։ Ինքնաթիռներն օդային մարտեր էին մղում, ռմբակոծում թշնամուն, օգնում ցամաքային ուժերին ու նավատորմին, դեսանտ նետում, տեղափոխում վիրավորներին, հետախուզություն կատարում։ Մեր օդաչուներն աշխարհով մեկ հռչակեցին իրենց խիզախությամբ ու արիությամբ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ վերջանում էին փամփուշտներն ու արկերը, նրանք շարունակում էին մարտնչել՝ խոյահարում էին թշնամուն, պտուտակով հատում նրա՝ ինքնաթիռի պոչամասը: