Իսկ ինքնաթիռների համար ստեղծվել են օդային ռեակտիվ շարժիչներ. չէ՞ որ օդում շար թթվածին կա: Ինքնաթիռի շարժիչը ներծծում է օդը, որն այրման խցում միախառնվում է կերոսինի գոլորշիներին: Այդ խառնուրդն այրվում է.և ռեակտիվ շարժիչն ինքնաթիռը տանում է ժամում մինչև 3500 կմ արագությամբ:Որպեսզի կործանիչ ինքնաթիռը կարողանա թռչել ժամում գոնե 1000 կմ արագուտյամբ այն պետք է ունենա 13հզ.ձիաուժ հզորությամբ շարժիչ: Մխոցային շարժիչը, որով առաջ աշխատում ինքնաթիռները, նման հզորության դեպքում կկշռեր մի քանի տոննա և կունենար այնպիսի չափեր, որ ինքնաթիռում պարզապես չէր տեղավորվի: Նույն հզորության ռեակտիվ շարժիչը եռակի-քառակի անգամ փոքր է: Այն կարելի է տեղավորել և՛ ֆյուզոլաժում, և՛ թևերում, և՛ կախել շրջահոսվող, կանգնակների դրսի մասից: Բացի դրանից, մխոցավոր շարժիչը մեծ բարձրություններում վատ է աշխատում, իսկ ռեակտիվ շարժիչի համար՝ որքան բարձր, այնքան ավելի լավ: Այնպես որ ինքնաթիրների թռիչքը մեծ բարձրություններում նույնպես հնարավոր դարձավ միայն ռեակտիվ շարժիչների շնորհիվ:
Էլեկտրամագնիսական ռելե, եթե կոճի միջով հոսանք անցնի, ապա խարիսխը կձգվի դեպի միջուկը, կոնտակտները կմիանան, և ելեկտրական լամպռ կվառվի: Ռելեն կիրառվում է ամենաբազմազան մեքենաներում ու սարքերում:
Ռելե
Փոշու ամպ հանելով Ֆրանսիայի ճանապարհներով սլանում է մի հեծյալ` թագավորական սուրհանդակը նա կարևոր լուր է տանում: Ձին հոգնել է և դժվարությամբ է շարժվում։ Բայց ահա առջևում փոստակայան երևաց։ Բակ մտնելով` սուրհանդակը գոռաց.«Ռելե՜ո»։ Եվ ձիապանները փութով նոր ձի են թամբում։ Սուրհանդակը շարունակում է ճանապարհը…
Այն ժամանակներում «ռելե» ֆրանսերեն բառը նշանակում էր, որ հոգնած ձիերին հարկավոր է փոխել։ Բայց ահա սուրհանդակներին փոխարինելու եկավ էլեկտրական հեռավորությունը։ Հեռագրիչը սեղմում էր բանալին, էլեկտրական հոսանքը մարտկոցից հաղորդալարերով հասնում էր հաջորդ կայան և այնտեղ աշխատեցնում հեռագրական ապարատը։ Այս եղանակը հարմար էր, արագ, բայց մի թերություն ուներ. ճանապարհին հոսանքը թուլանում էր։ Եթե ընդունող կայանը շատ հեռու էր լինում, ապարատն ընդհանրապես չէր աշխատում։
Այդ թերությունը վերացնելու համար որոշեցին հոսանքատար գիծը բաժանել տեղամասերի։ Յուրաքանչյուր տեղամասի վերջում տեղադրեցին էլեկտրական մարտկոց և հատուկ ապարատ, որն անվանեցին «ռելե»։ Այսպես կարող սկսվեց «ռելե» հին բառի նոր կյանքը։ Թուլացած էլեկտրական