Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/89

Այս էջը սրբագրված է

կարում էր այնպես, ինչպես սիրտն էր թելադրում:Նա նկարում էր այն, ինչ տեսնում էր կյանքում, և ինչ էլ պատկերում էր, դառնում էր արտակարգ բանաստեղծական։ Մեծ վարպետի վրձինն էր գործում այդ հրաշքը։ Ռեմբրանդի նկարներում կիսամութն է իշխում, իսկ այդ կիսամութում ոսկեշող մեղմ լույսով ընդգծվում են կերպարանքները։ Ներկերն իրենք, ասես ջերմացած ներքին հրով, առկայծում են ինչպես թանկագին քարեր։

Մենք հպարտ ենք, որ Ռեմբրանդի ստեղծագործությունների` սովետական թանգարաններում պահվող հավաքածուն լավագույններից է աշխարհում։

Ռեպին Իլյա Եֆիմովիչ

1844—1930

Մի անգամ երիտասարդ նկարիչ Իլյա Ռեպինը Նևայի ափին տեսավ տանջահար մարդկանց, որոնք գետի հոսանքն հակառակ ուղղությամբ բեռնանավ էին քաշում։ Բոտլակների՝ նավաքարշ բանվորների, թշվառ վիճակը ցնցեց նրան, և նա որոշեց նկար ստեղծել նրանց մասին։ Նկարիչն ինքը ժողովրդի ծոցից ելած մարդ էր և լավ գիտեր, թե ինչ են ծանր աշխատանքն ու աղքատությունը։

Ռեպինն ուղևորվում է Վոլգայի ափերը, նորից ու նորից դիտում, թե բուռլակներմ ինչպես ես ձգում առաստանը, խարույկի շուրջը նստած զրուցում նրանց հետ։ Բնականից տասնյակ գծանկարներ թ անում ջանալով որսալ այդ մարդկանց բնորոշ ամեն մի գիծը։ Եվ ահա Երևան եկավ «Վոլգայի բուռլակները» նշանավոր կտավը, որն ապշեցրեց դիտողներին։ Մեծ արիություն էր պետք` նախահեղափոխական Ռուսաստանում ճշնվածների ու անարգվածների կյանքը ճշմարտացի ու արժանահավատ պատկերելու համար։

Առջևում բուռլակների ամրակազմ առաջնորդի և ցնցոտիապատ, մազակալած, գիսախռիվ մի հսկայի զույգն է։ Վերջին ուժերն