Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/9

Այս էջը հաստատված է

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։

ու բամբակենի բրինձ ու շաքարեղեգ։ Այստեղ բերք հավաքում են տարին երկու անգամ։ Այժմ Փենջաբը կերակրում է ոչ միայն իր բնակչությանը, այլև պարեն է մատակարարում երկրի ուրիշ շրջանների։

Պակիստանի քաղաքների մեծ մասը գտնվում է Փենջաբում։

Երկրի ամենախոշոր քաղաքը Կարաչին, գտնվում է Արաբական ծովի ափին։ Այն Պակիստանի ծովային դարպասն է մի ժամանակ նաև մայրաքաղաքն էր։ Այժմ մայրաքաղաքը երկրի հյուսիսում գտնվող Իսլամաբադ նոր քաղաքն է։

Հին քաղաքներում գեղեցիկ տներով ու այգիներով հարուստ թաղամասերը հարևանում են իրար վրա կուտակված կավաշեն ու փայտաշեն խրճիթներով շրջաններին։ Այստեղ ապրում են աշխատավորները։ Տներից վեր բարձրանում են սլացիկ աշտարակները մինարեները, որտեղից օրը հինգ անգամ աղոտքի են կանչում հավատացյալներին։ Տեղ-տեղ մինարեների հետ բարձրությամբ մրցում են գործարանային ծխնելույզները, բայց առայժմ Պակիստանում գործարաններ ու ֆաբրիկաներ քիչ կան։ Նրանցից մի քանիսը, այդ թվում՝ երկրում առաջին ժամանակակից մետալուրգիական գործարանը, կառուցել և կառուցվում են Սովետական Միության օգնությամբ։

Պակիստանը կազմավորվել է 1947 թ․։ Այն ժամանակ անգլիական նախկին գաղութ Հնդկաստանը բաժանվեց երկու երկրների՝ Պակիստանի և Հնդկաստանի։ Մինչև 1971 թ․ Պակիստանը կազմված էր երկու մասից՝ Արևմտյան Պակիստանից (ներկայից Պակիստանը) և Արևելյան Պակիստանից (այժմ՝ Բանգլադեշի ժողովրդական Հանրապետություն)։ 1956 թվականից Պակիստանը հանրապետություն է։

Պայթյուն

Վառարանում վառելափայտ է այրվում, իսկ, օրինակ, արկի մեջ պայթուցիկ նյութ։ Բայց պայթուցիկ նյութն այրվում է ոչ այնպես, ինչպես փայտը, այլ ակնթարթորեն, վայրկյանի չնչին մասում վերածնվում է մինչև հազար աստիճան շիկացած գազի։ Վերջինս սըրնթացորեն