Շատ ժամանակ է անցել այն տարիներից, երբ Ռեպինն ստեղծում էր իր նկարները: Բայց առաջվա պես մարդիկ, անցնելով թանգարանների սրահներով, երկար կանգ են առնում այդ սքանչելի կտավների առջև և հիանում ռեպինյան գեղանկարչության ճշմարտացիությամբ, ուժով և կատարելությամբ:
Ռուս մեծ նկարիչ Ի. Ե. Ռեպինի պատանեկության, Գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիների մասին է պատմում հետևյալ վիպակը.
Ռետին և կաուչուկ
Հարավային Ամերիկայի արևադարձային անտառներում աճում է արտաքուստ ոչնչով աչքի չընկնող մի ծառ` հևեա: Եթե նրա կեղևի վրա կտրվածք արվի, ապա այնտեղից դուրս կծորա խատուտիկի կաթնահյութի նման սպիտակ, միայն թե ավելի թանձր հյութ: Եթե այդ հյութից բավականաչափ հավաքենք և թողնենք արևի տակ, ապա կստացվի մածուցիկ և քիչ կպչուն, դեղնավուն զանգված: Պերուի հնդկացիներն այդ զանգվածից երկարաճիտ կոշիկների նման մի բան էին ծեփում և հագնում անտառում ու անձրևի ժամանակ:
Ավելի քան երկու հարյուր տարի առաջ Պերուում հայտնված եվրոպացիները տեսան այդ կոշիկներն ու շատ հավանեցին, թեև դրանք այնքան էլ գեղեցիկ չէին: Բանն այն է, որ այդ ժամանակ Եվրոպայում հագնում էին միայն կաշվե կոշիկներ, և հասկանալի է, որ խոնավ եղանակին բոլորի ոտքերն էլ թրջվում էին:
Եվրոպացի ճանապարհորդներն իրենց հետ տուն բերեցին մեծ քանակությամբ հևեային պնդացած հյութ, որին հնդկացիներն անվանում էին «կաուչուկ»: Եվրոպայում այդ նյութին այլ անուն տվեցին: Անգլիացիները ցանկացած խեժ անվանում են ռետին, իսկ բալենու բուսախեժին պես կպչուն խեժին կարճ ասում են գումի: Եվ ահա հևեայի խեժն անվանեցին առանձգական ռետին կամ գումիլաստիկ:
Գումիլաստիկե կոշիկներն սկսեցին հագնել սովորական կոշիկների վրայից, և հայտնվեցին առաջին կրկնակոշիկները: Բայց պարզվեց, որ դրանց պատրաստման համար կաուչուկն այնքան էլ հարմար հումք չէ: Ուժեղ շոգին այն խիստ փափկում էր: Ուժեղ շոգին այն խիստ փափկում էր, իսկ ցրտին՝ քարի պես պնդանում: Եվրոպայում կաուչուկի հայտնվելուց հարյուր տարի հետո միայն հաջողվեց ավելի դիմացկուն և եղանակի փոփոխության նկատմամբ ավելի կայուն նյութ ստանալ: Այդ նպատակով կաուչուկը խառնեցին ծծմբափոշու հետ և խառնուրդն ուժեղ տաքացրին: Ստացված նյութի առանձգականությունը կախված էր կաուչուկին ավելացվող ծծմբի քանակից: Հաջողվեց նույնիսկ ստանալ բոլորովին պինդ մի նյութ, որն անվանեցին էբոնիտ: Կաուչուկի և ծծմբի տաքացման ժամանակ առաջացնող առանձգական նյութը կոչվեց ռետին:
Ռետինից սկսեցին պատրաստել կրկնակոշիկներ, անջրանցիկ թիկնոցներ, փչովի փրկաշրջաններ ու փրկամակույկեր, մի խոսքով՝ բազմաթիվ օգտակար իրեր: 19-րդ դարի վերջին, երբ ամենուրեք արդեն էլեկտրականություն Էին օգտագործում, ռետինն սկսեց մարդուն պաշպանել նաև էլեկտրահոսանքի հարվածներից, քանի որ այն լավ մեկուսիչ է: Եվ մինչև հիմա էլ առաձգական ռետինով են մեկուսացնում ճկուն հողադալարները, իսկ էբոնիտից պատրաստում են շտեպսելներ, անջատիչների բռնակներ, էլեկտրավահանակներ և շատ այլ իրեր:
Գնալով ավելի ու ավելի շատ ռետին էր պահանջվում: Հարավային Ամերիկայում և Ինդոնեզիայում ստեղծվում ու ընդարձակվում էին հևեայի հսկայական պլանտացիաներ: Հայտնաբերվեցին նաև կաուչուկատու այլ բույսեր: Սակայն այդ ընթացքում մարդիկ ստեղծեցին ավտոմոբիլ, իսկ ավտոմոբիլի համար` ռետինե փչովի դողերը: Բնական կաուչուկն այլևս չէր բավականացնում: Հարկ եղավ, որ գործի անցնեն քիմիկոսները: Սկզբում նրանք մանրամասն ուսումնասիրեցին իսկական կամ, ինչպես այլ կերպ անվանում են, բնական կաուչուկի բաղադրությունը, իսկ հետո գտան արհեստական` սինթետիկ կաուչուկ ստանալու եղանակը: Սինթետիկ կաուչուկի ստացման աշխարհում առաջին արդյունաբերական եղանակը մշակել է ռուս քիմիկոս Ս. Վ. Լեբեդևը:
Մեր հանրապետութունը քլորոպրենային կոչվող սինթետիկ կաուչուկների արտադրության զարգացած կենտրոն է: «Նաիրիտ» ապրանքային անվանումը կրող այդ կաուչուկներն առաջինն սկսել է արտադրել Երևանում գործող «Նաիրիտ»