Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/93

Այս էջը հաստատված է

Ռումինիա

(Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՌԱՀ)

Ռումինիան գտնվում է Եվրոպայի հարավային մասում, հիմնականում Դանուբ գետի ստորին հոսանքի ավազանում: Արևելքում նրա ափերը ողողվում են Սև ծովի ջրերով: Երկրի տարածքի մեկ երրորդ մասն զբաղեցնում է արգավանդ հարթավայրը, մնացյալը՝ սարահարթերն ու Կարպատյան բարձր լեռները: Սրանք ծածկված են գրեթե համատարած անտառներով, ուր աճում են կաղնի, հացենի, ընկուզենի, սոճի:

Ռումինիայի ընդերքում օգտակար հանածոներ շատ կան, բայց երկրի գլխավոր հարստությունը նավթն է:

Հեռավոր անցյալում Ռումինիայի տարածքում կային բազմաթիվ վոյեվոդություններ և իշխանություններ: 14-րդ դարում կազմավորվեցին Վալախիա և Մոլդովա