ինքնուրույն պետությունները, որոնք, սակայն 16-րդ դարում կախման մեջ ընկան Թուրքիայից: Մի քանի հարյուր տարի տևեց Ռումինիայի ժողովուրդների պայքարն ընդդեմ թուրքական լծի: Միայն 1877 թ. Թուրքիան հարկադրված եղավ ճանաչել Ռումինիայի լիակտար անկախությունը:
Արտաքսված զավթիչներին փոխարինելու եկան օտարերկրյա ձեռներց կապիտալիստները, որոնք կողպտում էին երկիրը: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին նրանց ձեռքին էր կենտրոնացած Ռումինիայի գրեթե ամբողջ նավթարդյունաբերությունը: Արդյունաբերության մյուս ճյուղերը թույլ էին զարգացած: Ռումինիան հետամնաց գյուղատնտեսական երկրի էր: Կալվածատերերը վիթխարի կալվածքների տեր էին, իսկ շատ գյուղացիներ հող չունեին:
1940 թ. Ռումինիայում հաստատվեց ֆաշիստական վարչակարգ: Երկիրը լիակատար կախման մեջ ընկավ ֆաշիստական Գերմանիայից: 1941 թ. Ռոմիանիան ֆաշիստական Գերմանիայի հետ միասին հարձակվեց Սովետական Միության վրա:
1944 թ. սովետական բանակը մտավ Ռումիանիա: Ապստամբած ռումին ժողովրդին դա օգնեց իշխանությունն իր ձեռքը վերցնելու: 1944 թ. օգոստոսի 23-ը, որը ֆաշիզմից ազատագրվելու օրն է, երկրում նշվում է որպես ազգային տոն:
Պատերազմից հետո Ռումինիան կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ ձեռնամուխ եղավ սոցիալիզմի կառուցմանը: Ժողովրդական իշխանության տարիներին երկիրն անճանաչելիորեն փոխվեց: Ռումինիային մեծ օգնություն