վրա նորեր ավելցընել, թեև ցանկությունս էր այս տարի ալ քանի մը կտոր բան ավելցնել և այնպես խրկել Ձեր հրամանին, սակայն ինծի չհաջողվեց, ուստի այնչափ բան պիտի խրկեմ, որչափ որ Դուք տեսած եք, բացի սևագրություններես, որոնք ամբողջովին կխրկեմ, միայն անհամբեր կսպասեմ Ձեր կարգադրության։
Ցանկալի էր ինձ գիտնալ Տակայշվիլի ճարտարապետի կարծիքները Պանայի եկեղեցիի մասին․ խոստացաք գրել և մոռացաք։
Պատկերներուս հետ կդնեմ Զվարթնոցի ներքին կտրվածքեն օրինակ մը, ուր կերևի բավական որոշ ներքին որմակամարները: Սակայն ես կհիշեմ, որ անցյալ տարի ալ ս․ Գրիգորի4 վերակազմության տեղեկագրիս մեջ ալ գրած եմ անոր նկարագրությունը ս. Գրիգորեն ունեցած տարբերությունը բացատրելու համար։
Այստեղ ձմեռը վաղուց սկսեր է․ Ալաճան կիսով ծածկված է ձյունով։ Հայր սուրբը կհանձնարարե գրել յուր ջերմագին օրհնությունները Ձեր համայն գերդաստանի<ն>։ Իմ կողմանե խնդրեմ հաճիք հարգանքներս տալ ազն<վուհի> տիկինին5և բարևներ փոքրիկներուն։
Մնամ խորին հարգանոք
Թորամանյան
38. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
Ս. Պետերբուրգ
Սիրելի բարեկամ պ․ Թորոս,
Շնորհակալ եմ․ ստացա նախ՝ նամակդ և հետո նկարները1։ Նոր գյուտը2շատ և շատ հետաքրքրեց ինձ և ես իհարկե կմտցնեմ այդտեղի պեղումը մոտակա ծրագրի մեջ։ Ուրեմն Միջնաբերդը (վերջացնել), Առաքելոց կից ապարանքը3(սկսել և վերջացնել) և անպատճառ Երերվաց տաճարը (սկսել և վերջացնել)։ Ահա արդեն պատրաստ պեղման ծրագիր <19>08 <թվական> ամառ․ արշավանքիս համար այլ ևս Տեկորի տաճարի լավ ուսումնասիրումը։ Ձեր հատակագիծը (Երեր<վաց> տաճարի) չհասավ զեկուցմանս, բայց ոչինչ։ Հետազոտությունից դուրս է գալիս, որ այդ տաճարը