Այս էջը հաստատված է

ալ կգրեմ մանրամասնությունը՝ սպասելով անհամբեր ձեր կարգադրության։ Անցյալ տարվան պես կասկածի տեղի չէ մնացած, զուտ իրողություն է։

Մնամ խորին հարգանոք՝
Ձեր ծառա՝

Թ. Թորամանյան

42. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

<1907, դեկտեմբեր>

Մեծահարգ պ․ բրոֆեսեոր․

Անցագիրս նորոգելու համար մի քանի օր առաջ գնացած էի Կարս, միասին էր հայր Միքայել, ուր Անիի հողերու մասին եղած վերջին կարգադրություններն իմանալու և գրավ տված 75 ռուբլին ստանալու համար դիմեց հողային ակենթին1։

Ստացված պատասխանը հարմար դատեցինք Ձեզ իմացնել շուտով, թերևս կարևոր է Ձեզ համար վաղօրոք տեղեկանալ։

Ես չեմ մոռացած, որ երկու տարի առաջ գրած եմ, թե Կարսի ակենթը խուլ պայքար սկսած է Ձեր կարգադրության դեմ՝ նկատելով զայն ապօրինի կամ միակողմանի։ Ուստի սույն մտքով ալ նա տեղեկագրեր է նահանգապետին, որ պարիսպեն դուրս, բացի Հովիվի եկեղեցիեն, ոչինչ հնության հետք չիկա, հետևաբար անիրավացի է պետական գանձարանը զրկել այդ եկամուտեն։ Մինչդեռ իրականությունը բոլորովին հակառակն է. ոչ միայն մինչև Հովիվի եկեղեցին, այլևս անկեց ալ մոտ կես վերստ անդին խիտ կերպով ծածկված է հողին տակ բեկորներով և շինությանց մնացորդներով ամբողջ տարածությունը։ Բայց ինչ որ ալ ըլլա, նահանգապետը հենվելով այս հայտարարության վրա՝ այս տարի արտոներ է այդ հողերուն աճուրդը։

Երևի Ձեր վերջին դիմումին հետևանոք առժամաբար ետաձգեր են մինչև ձյունին վերանալը, որպեսզի քննիչներ խրկեն ստուգելու համար, թե ո՞ր աստիճան ճշմարիտ էին Ձեր ցուցումները այդ շրջանին մեջ հնություններ գտնվելու մասին։ Առաջարկեր են հայր Միքաելին՝ եկող քննիչներուն առաջնորդել և ցույց տալ հնությանց մնացորդներ այդ տարածության վրա։ Հայր Միքաել, թեև ակամա խոստացեր է առաջնորդել, սակայն չգիտեմ, թե որչա՞փ նպատակահարմար