Այս էջը հաստատված է

ցավս դադրած է, սակայն մեջքիս ցավը, ընդհանուր թուլությունս դեռ կշարունակե մասամբ, ուստի Ձեր բարձր ներողամտությունը կխնդրեմ այս ակամա հապաղման համար. կհուսամ, որ առ առավելն մինչև 20 օր կմեկնիմ այս տեղեն, եթե իհարկե Ձեր դարձը տեսնելու փափագս զիս չարգիլե քանի մը օր ևս։

Տարաբախտաբար, անգամ մը ևս ստիպված եմ ինձ համար վերին աստիճան տխրառիթ և տառապյալ հոգիս տանջող պարագաներ գրի առնել՝ այս անգամ ոչ թե բոլորովին իմ անձիս պաշտպանության համար, այլև դեպի Ձեզ ունեցած պարտականությունս ալ կատարած ըլլալու անկեղծ ձգտումով, որպեսզի իմացուցած ըլլամ ժամանակին ամեն բան, ինչ որ բացի ինձմե Ձեզ ալ կվերաբերի։

Մեր «շնորհալի» հայր Մեսրովպ, պարզապես վիրավորված Ձեր դասախոսությանց մեջ յուր մասին՝ չգիտեմ ի՞նչ աննպաստ հայտնություններու վրա, սկսեր է ամենաեռանդուն միջոցներու դիմել՝ ռեակցիայի հոսանք մը ստեղծել Ձեր գործունեության դեմ, թեև բավականի ճարպկորեն քողարկված. յուր աստ անդ ըրած հայտարարություններուն մեջ ցույց կուտա, թե Դուք միամտորեն ենթարկված եք ինծի ս. Գրիգորի1 վերակազմության գործին մեջ, Պաքու և Թիֆլիս ժողովներ է գումարած այդ գործը քննելու համար, որպեսզի մի կերպ հաջողի զիս ջախջախել այդ գործին մեջ, որով կարենա հաստատել Ձեր ալ...պարզամտությունը։ Ահա կտեսնեք այժմ, թե ի՞նչ աստիճան իր ներքին թույնը դուրս տվավ այդ մարդը, ուրկեց տարիներե ի վեր կսոսկայի։ Ես չի գիտեմ, թե Դուք ի՞նչ կմտածեք, միայն ես մի խոնարհ խնդիրք պիտի ներկայացնեմ Ձեզ, թերևս անկարելին է, որ կաղերսեմ, սակայն ինձի սպառնացող պատվո մեծ հարվածը կբռնադատե զիս ընել այն, ինչ որ կարող եմ, որպեսզի գոնե իմ ցավ ու ողբս լինի միայն իմ դժբախտ ու հիվանգագին դրությունս:

Արդ, քանի որ իմ աշխատանքս ըստ մեծի մասին լուսաբանսղ Պանան2 այժմ գոյություն ունի այնպիսի վիճակի մը մեջ, ուր ամեն բան կարելի է լրջորեն բաղդատական ուսումնասիրության ենթարկել, արդյոք կարելի չի՞ լինիր, որ մի մասնաժողով հատկացվի այդտեղեն, որուն գործը լինի —իհարկե հանուն գիտության— թե իմ մանրամասն բացատրություններս մտիկ ընել և թե տեղերուն վրա քննել ու բաղդատել Զվարթնոցը, ս. Գրիգորը և Պանան, հոգս չէ, թե նույնիսկ ի նպաստ իմ աշխատանացս չի վճռվի, բավական է, որ անկողմնակալ անձանց ձեռքով քննվի, ոչ թե այս տեսակ