ստորին հոգվով շաղախված անձանց քմահաճույքով։ Այս բանը կգրեմ՝ նկատելով, որ գուցե Ձեր հանած լուսանկարները բավարար չեն եղած ամեն ինչ լուսաբանելու, իսկ եթե արդեն լուսանկարներ բավարար լինելով որևիցէ մի եզրակացության հասած եք, այն ատեն ինձ ցանկալի է սպասել միայն այն բախտավոր օրվան, հորում կկարդամ այդ վճիռը։
Շատ կխնդրեմ, որ զիս չի մեղադրեք այս ակամա վրդովմանս համար, գիտեք արդեն դրությունս, եթե բարոյապես ալ հաջողվի այդ անսիրտ մարդոց զիս գլորել, այլևս ի՞նչ օրի կհասնիմ ես այս օտարական երկրին մեջ։
Ընդունեցեք խորին հարգանքներս՝
50. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
Ս.Պետերբուրգ>
Մեծահարգ բարեկամ պ․ Թորոս,
Խրված և խորասուզված եմ գործերի մեջ. երկտողս գրում եմ ի տեղեկություն։ Վերջապես կայացավ առանձնակարգ խառն Մասնաժողովի նիստ1 Գիտությանց ճեմարանի հրավիրանոք, մայիսի տասին (շաբաթ օր էր), ժամ երկսին։ Ներկա էին հայտնի արվեստագետ գիտնական անդամ Գիտ<ությանց> ճեմարանի՝ Կոնդակով, պրոֆ․ Սուլտանով (ճարտարապետ)՝ իբրև ներկայացուցիչ Կայսեր<երական> հնագիտական հանձնաժողովի ճարտարապետ Պրեոբրաժենսկի, անդամ Գեղարվեստից Կայսեր<երական> ճեմարանի՝ իբրև սույն հաստատության ներկայացուցիչ, Գիտությանց ճեմարանի անդամ արևելագետ Զալեման, արևելագետ՝ նույն Գիտությանց ճեմարանի անդամ և դիվանապետ Օլդենբուրգ և Ձեր ծառայս։ Ես միայն կենսագրական մը հոդված2 կազմեցի և պիտի ասեմ, ներողություն եմ խնդրում, շատ սխալ զեկուցում պիտի ներկայացնե, վասնզի վաղօրոք Ձեզնից տեղեկություն չեմ առել և ինչ առել եմ՝ չեմ գրել․ հավանական է, որ շփոթել եմ իսկական եղելություններ, բայց լսելու համար ներդաշնակ բան դուրս եկավ։ Բայց դատավճիռ արդեն պատրաստ էր, որովհետև երկար և լուրջ հետազոտեցին Ձեր նկարները, մանավանդ սևագրություններ և