Երկու ծրարդ, երրորդն էլ սխալմամբ ղրկված եղեգներ[1] ստացա. շնորհակալ եմ, ափսոս որ խաչաձև քառասյուն շինության հատակագծի վրա ուղղություն ցույց չէ տրված։
Պրոֆ. Սուլտանով մեռավ․ նա էր Ձեր գործին այստեղ առաջ տանելու գլխավոր հաջակցող անձնավորություն։ Գիտությանց ճեմարանը որոշեց հետ դարձնել Ձեր ամբողջ հավաքածուն2․ հիմի ստացած պիտի լինիք։ Չհամարձակելով Ձեր նկարներին դիպչել, Ճեմարանի դրոշմ դրված պիտի լինի փաթաթող թղթերի վրա։ Գոնյա այսպես են ինձ հավատացրել։
Քանի որ Դուք շատ գործ ունիք և շտապում եք ծննդավայր դառնալ, կարող եք Գագկաշեն եկեղեցու նոր վերակազմությունը թողնել։ Ամեն դեպքում կառավարվեցեք, ինչպես Ձեզ համար ձեռնտու կլինի, իմ կողմից ղրկում եմ լուսանկարչական պատկերներ Էջմիածնի Ձեր ուզած մասերի. պ-ն լուսանկարիչը, հ<այր> ս<ուրբ> Խաչիկի եղբայրը3, ինչպես Դուք էլ կարող եք վկայել, բոլոր ջանք է դրել ամենաթարս բան դուրս բերել, չնայելով իմ աղաչանքին և իհարկե պահանջված վարձատրության։ Ղրկում եմ նույնպես Բանայի ինն պատկերներ, [2], իսկ սուրբ Գրիգորի տաճարի4 փուլքերը, որքան ես լուսանկարել եմ, բոլորը Ձեր ձեռքում եղել են, Ձեր ձեռքով նշանակված են, գուցե միմիայն մի պատկերից չեք օգտվել, սրան էլ ղրկում եմ։ Թաղայաշվիլու աշխատասիրությունը մինչև այսօր չէ երևացել։ Կարծեմ գտա կլոր եկեղեցու ծննդավայրը5, բայց դեռ որոշ եզրակացության չեմ հանգել։
Ն. Մառ
<Հ․ Գ․> Մոռացա տեղեկացնել. Պոլտարացկին ինձ ասաց, որ Հովվի եկեղեցու նորոգումը Ձեր հսկողության տակ հիանալի կերպով կատարված է, բայց մի քանի տասնյակ ռ<ուբլի> ավել է