Այս էջը հաստատված է

նաև ինչպես անձամբ ալ խոսեր եմ, հարկ էր նաև խրկեիք նախորդ խրկածներս, որոնց վրա կդյուրանա գործս և կսրբագրվի սխալները։ Բայց այս մասին Ձեզ կհայտնեմ իր ժամանակին։

Խորին հարգանքներով կմաղթեմ Ձեզ առողջություն և երկար կյանք համայն ընտանյոք։

Մնամ Ձերդ խ<ոնարհ> ծ<առա>
Թ. Թորամանյան

Հ․ Գ․ Սխալ խրկված եղեգները, եթե մինչև այսօ<ր> կմնան և եթե Ձեզ նեղություն չի պատճառեր բարեհաճեք ուղարկել հետևյալ հասցեին, Mihran Skonian. Varna (Bulgarie).

Նույն


57. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1908, 11 դեկտեմրերի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ․ բրոֆեսեոր, Մի շատ տարօրինակ խնդրով ստիպված եմ Ձեզ ձանձրություն պատճառել, որուն համար կանխավ Ձեր բարձր ներողամտությունը կխնդրեմ։ «Manuel d’art Musulman»1 անուն գրքին II մասը ունենալ ցանկանալով դրամը փոխադրեցի Բարիզ, բարեկամ իմը, որպեսզի մեկ օրինակ խրկե ինծի։ Ավելի քան քառասուն օր ուշանալեն հետո, երեկ նամակ մը ստացա, որով կծանուցանեն, թե երկու անգամ է, որ նույն գիրքը կհանձնեն փոշթին, բայց ռուսական սահմանագլուխեն ետ կդարձվի․ չի գիտեմ, թե ինչու համար է արգելքը այդ գրքին համար, շատ տարօրինակ բան է։ Բայց ի՞նչ օգուտ՝ իրականությունը այս է։

Այժմ մեկ կողմ թողունք անհրաժեշտ պետքը, 20 ֆր<անկ> վճարեր եմ արդեն առաջին անգամ փոշթի ծախքով, այժմ երկրորդ անգամի համար ևս կպահանջեն 3,5 ֆր<անկ>, որով ոչ միայն գրքեն կզրկվիմ, այլև իմ այս նեղ դրության՝ 23,5 ֆր<անկ> դրամես ալ, այժմ ոչ մի հնար չունիմ։ Արդյոք չէ՞ կարելի Ձեր և կամ Ճեմարանի անունով ապահովապես ստանալ։ Ուստի այս մասին թախանձագին կաղաչեմ, եթե կա մի որևէ հնար՝ շնորհ բերեք ինծի իմացնելու, որպեսզի լուր տամ Բարիզ և նույն Ձեր տված հասցեին