Այս էջը հաստատված է

ձեռքի աշխատությունները սեփականած եմ կամ տիրացած անոնց որևէ թաքուն նպատակով[1]:

Ի լրումն ամենեցուն, երբ ավելորդ ըլլալով Ձեր կողմանե վարպետ տիտղոսով ալ կմկրտվիմ, մի՞թե իրավունք չունիմ դառնապես վշտանալու և բողոքելու նվաստացուցիչ ընդհանրացման մը դեմ։

Ըսեք խնդրեմ, մի՞թե Ձեզ հաճելի կթվեր և լուռ կմնայիք, երբ տեսնեիք, որ մի բարձրագույն կրթություն ստացած մարդ, արհամարհելով Ձեր իրական արժանիքը վավերացնող մագիստրոսի պատվավոր վկայականը, զՁեզ տիրացու անվաներ։

Նույնպես նաև թույլ չեմ տար ինքզինքիս, հեն<վե>լով վկայականի մը գոյության, պահանջել, որ ամենագետ համարվիմ. քավ լիցի, ես գիտեմ շատ համեստ արժանավորությանս իսկական չափը, սակայն իրավունք ունիմ գոնե տարրական քաղաքավարություն մը սպասելու ձեզմե իբրև կրթված մարդ և ականատես պաշտոնական փաստաթղթերու։

Թե որո՞ւ հեղինակությամբ Էջմիածնի մեջ ճակտիս դրոշմվեցավ այդ վարպետ պատվանունը, ինձմե ավելի լավ գիտեք, որ միակ աղբյուրը Դուք եք։

Հայտնի է, որ Էջմիածին ոտք կոխած օրես երկու վարդապետի հետ միայն ծանոթացա, Խաչիկ վարդապետին՝ իր Զվարթնոցի ավերակներուն միջոցավ և Ձեզ՝ ի պատիվ պրոֆ. Մեյյեի տրված ճաշով, որուն անարժանաբար ներկա գտնվելու պատիվն ունեցա: Եվ այդ ծանոթության սահմանափակ շրջանը տևեց գրեթե մինչև Զվարթնոցի մեջ ավելի քան մի ամիս աշխատելես հետո:

Խաչիկ վարդապետ գործերս տեսած օրեն այնքան հրապուրված և Զվարթնոցի վերակազմության հույսով հափշտակված էր, որ, եթե ոչ անկեղծությամբ, գոնե մարդահաճոյության համար, եթե գիտնար ավելի գերագույն նշանակություն ունեցող մի բառ, քան ճարտարապետ բառը, սիրով պիտի շռայլեր իմ անվան, գեթ առժամանակ զիս խրախուսելու և քաջալերելու համար, և ես ի սկզբանե շատ պատվաբեր վարմունք տեսած եմ Խաչիկ վարդապետի կողմանե։

Բայց Խաչիկ վարդապետ, միանգամայն զուրկ Ձեր ստացած բարձրագույն կրթութենեն և ամեն բանի մեջ ունեցած խոր հմտութենեն,

  1. Այս կասկածը չեմ կարող ընդհանրացնել և կամ մասնավորել որևէ մեկուն վրա. ինծի հաղորդած է Խաչիկ վրդ. անոր կթողում ճշտել, թե այս չորս վարդապետներեն որուն կվերաբերի այդ կարծիքը: