Այս էջը հաստատված է

Երկար նամակովս գուցե ձեզ ձանձրացուցի. խնդրելով ներողամտություննիդ

Մնամ խորին հարգանոք

Թ. Թորամանյան

Հ. Գ. Պ. Կյումիշյանը, հակառակ իր խոստման, մինչև այսօր պատկերները չէ խրկած, եթե կպատահիք իրեն՝ խնդրեմ հիշեցուցեք իրեն, ես ալ պատասխանատվութենե ազատիմ. սկսեր են զիս անհանգստացնել։

Նույն


93. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

1911, 24 օգոստոսի
Ալեքսանդրապոլ

Մեծարգո բարեկամ պ. Ա. Չոպանյան,

Աննպաստ պայմաններու տակ ճնշված՝ ակամա խոստմանս հակառակ վարված եղա «Անահիտ»-ին1 համար նոր հոդված չի գրելով, խնդրեմ ներողամիտ եղեք։

Վերջերս առիթե մը օգտվելով ընդարձակ հոդված մը պատրաստեցի հատկապես «Անահիտի» համար, բայց կասկածելով, որ մի գուցե հրատարակությունը դարձյալ ընդհատված2 ըլլա, հոդվածս չղրկեցի, որովհետև մարտ-ապրիլ թիվեն հետո այստեղ «Անահիտ» ստացված չէ։ Ուստի կխնդրեմ հաճիք իմացնել, եթե հրատարակությունը կշարունակվի և հնարավորություն կա շուտով տպելու, անմիջապես ղրկեմ։ Որպեսզի Ձեզի ծանրություն չի պատճառե, առանց պատկերի պատրաստեցի։

Մնամ խորին հարգանոք

Թ. Թորամանյան