այս գիրքը առժամաբար Ձեզ կարող է բավականություն տալ բոլոր գործնական կանոններու մասին, եթե պատահիմ նոր ցուցակներու մեջ ավելի հարմարը դարձյալ կգրեմ։
Թ. Թորամանյան
97. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
Ալեքսանդրապոլ
Մեծահարգ Տեր,
Խոնարհաբար կխնդրեմ, եթե կարելի է, բարեհաճեք ինձ համար միջնորդել Կայսերական հնագիտական մասնաժողովի առաջ, որ վերանորոգեն ճանապարհորդության բաց անցագիրս չափելու, նկարելու և լուսանկարելու համար։ Ձմեռը արգելք չէ լինելու ճանապարհորդություններուս1, մանավանդ պիտի աշխատիմ, որ մինչև Ձեր հառաջիկա տարվան Կովկաս գալը Զվարթնոցի աշխատությունս ամբողջացած լինի, այդ ալ անկարելի դարձավ առանց այցելելու Երևանի և Կարսի նահանգներու մեջ քանի մը կարևոր հիշատակարաններու։ Իհարկե անցագիրս2 նաև ույժ կունենա, ամբողջ հառաջիկա 1912 թվականին համար։
Հուսալով, որ Ձեզ համար հետաքրքրական կլինի, կխրկեմ քաղաքես 6—8 վերստ հեռավորության վրա գտնվող Տիրեքլեր գյուղի եկեղեցիի լուսանկարներեն, թեև ոչ այնչափ նպատակահարմար կերպով նկարված։ Ինչպես կտեսնեք պատկերեն, արևելյան կողմեն դուրս ելած թև ունի և ամբողջովին հավելված է, որ կտեսնվի լուսանկարին մեջ В նշանի մոտ՝ վերեն վար գծով մը․ մի ժամանակ ունեցեր է abside թևին վրա, որուն միայն հիմքն է մնացեք A կետին մոտ։ Ունի յոթը աստիճան, պատուհան բնավ չէ ունեցեր, ինչ որ կտեսնվի, բոլորը գյուղացիք բացեր են։ Նույնպես ներսը խորան (abside) չէ ունեցեր, այն ալ նոր շիներ են գյուղացիք։ Շուրջը կան հեթանոսական գերեզմաններ․ գյուղացվոց պատմելով շատ գտնված են հեթանոսական իրեղեններ։ Անցյալ տարիներ գտնվեր է պրոնզյա փոքրիկ եզ մը, որ Եղիշե վրդ. Մուրատյանը տարեր է