Այս էջը հաստատված է

Էջմիածնի թանգարանի անունով։ Խալաթյանը բացեր է կուրգան3 մը, և կան տակավին ուրիշներ4։

Մնամ ամենախոնարհ հարգանոք Ձեր ծառա

Թ. Թորամանյան

<Հ․Գ․> Անցագիրս ինձ հասնելու համար բավական է անունս և ազգանունս, հարկ չկա ուրիշի անվան ղրկելու։

98. ԱՏՐՊԵՏԻՆ

1911, 24 նոոյեմբերի
Ալեքսանդրապոլ.

Ազնիվ բարեկամ,

Ստացա նամակնիդ, Արմավիր ղրկեցի անմիջապես 20 օրինակ գիրք1։ Վաննաները2 դեռ չստացա, խնդրում եմ փութացնեք, նմանապես գրքերը։

Թերևս Ձեզ հաճույք պատճառեմ հայտնելով, որ ըստ՝ բավականի հաջող փորձեր կատարեցի ապակիի վրա պոզիթիվ պատրաստելու մեջ, նույնիսկ Ձեր նկարներեն պատրաստեր եմ 6X9 մեծությամբ բավական հաջող։ Փորձերս կատարեցի Բարիզեն բերել տվածս մի փոքրիկ գրքիս առաջնորդությամբ, կհուսամ շուտով կատարելագործել։ Այժմ կուզեմ գիտնալ, թե ինչպես կգունավորեն ապակիները3. այդ բանը գրքիս մեջ չկա. ուրիշի հարցնելով գուցե չօգտվիմ։ Եթե Դուք այդտեղ կրնաք ոևէ ծանոթություններ քաղել, շատ լավ կլինի և ինծի գրեք։

Ձեր համար ճակատագրական դարձավ իմ ցավերս բաժանեք, ինչպես կերևի ազատելու ճար չունիք, գիտեմ թե նեղություն կուտամ Ձեզ, բայց ինչ օգուտ, որ ուրիշ ցավակցյալ չունիմ։ Հիմա ամենեն մեծ ցավս պիտի ըսեմ Ձեզ, որ ըստ այնմ վարվիք․ գուցե երկար ժամանակ զիրար չի տեսնենք։ Նախ տանս մեջ շատ պաշտոնական դարձավ դիրքս, այնպես որ ստիպված եմ դարձյալ առավոտյան նախաճաշս ես հոգալ, թեև այս անգամ տարբեր կերպով. ես եմ, որ վշտացած այլևս չեմ ուզեր անոնց տվածը, պատմությունը երկար է, միայն պարզ է պատճառը, որ դեռ երեք ամսական պարտական եմ, որ երթալով կբարդվի։

Երկրորդ հոգս, որ ավելին է՝ լուսանկարչական գործիքի մասին է։