Այս էջը հաստատված է

չունեցա։ Դուք գիտեք, որ Ձեր գնացած օրերը մեկ տուփ ապակի անգամ չի կարողացա ձեռք բերել գործիքս փորձելու համար, եթե Պալաքյանը չի գար, այդ փորձն ալ չէր կարող լինել, ուստի կխնդրեմ ներեք ակամա զանցառությանս համար: Բայց ես շատ կզարմանամ Ձեր հուսալից լավատեսության վրա իմ նկատմամբ։ Տասը տարի է պատառ մը չոր հացը լեղիով խառնած մատներուս միսը ուտելով, աչքերուս լուսը գիշեր ցերեկ քոռացնելով, ահագին աշխատություն կատարեցի և այդ աշխատության մասին բարձրագույն գնահատություններ, հեղինակավոր վկայություններ ոչինչ չազդեցին մերիններու պողպատյա աչքերուն, Դուք ինչպես կհուսաք քանի մը կտոր լուսանկարով այդ կամավոր քոռերուն աչքը ծակել։ Ես ալ մեղավոր չեմ որ հոռետես եմ. պայմանները ինծի չեն տար փաստեր լավատես լինելու իմ անձիս նկատմամբ։

Երեկ Ստրչիգովսկիեն նամակ մը ստացա, շնորհակալություն կհայտնե ղրկած պատկերներուս2 համար, և կկարծե, որ ես ալ այստեղ մի կարգին մարդ եմ և կառաջարկե ինծի հառաջիկա տարվան մայիս և հունիս ամիսներուն մեջ Վիեննա գտնվել ամբողջ գործերով. նաև ցանկալի կգտնե իրեն հետ ընկերանալս հառաջիկային Կովկաս և Հայաստան իրեն կատարելիք ուղևորությանը։ Ահա պարագա մը, որ Ձեզի լավատեսության շատ նյութ կմատակարարե, իսկ ինծի համար բոլորովին հակառակը։ Ստրչիգովսկիի ինծի հետ այսքան համակրական հարաբերութենեն պարզապես ես սկսել եմ դողալ և հնար եղածին չափ ծածկել մեր պատվական... հասարակութենեն, որպեսզի տեղի չունենան Բաքուեն գրված նամակներու նման ձեռնարկներ և անգամ մը ևս չի զրկեն զիս հոգեկան անխառն բավականութենես։ Չար մարդոց քունը չի տանիր այս պատիվս ալ ձեռքես հափշտակելու, ինչպես հափշտակեցին Մառին հետ ունեցած սիրալիր հարաբերության պատիվը։ Թողեք, որ այս հաջողությունս ալ այսպես մթության մեջ կորչի ինքնիրեն՝ առանց դավաճան ձեռքերու սևացման։ Ձեզմե ալ հատկապես կխնդրեմ, որ ոչ ոքի չի հայտնեք։ Ահա կտեսնեք, թե ինչպես պիտի բախտավորվեր գործս3 և գիտության սեփականությունը դառնար, եթե ես հնար ունենայի որոշ չափով ամբողջացնել և տանել Եվրոպա։ Երբեք կասկած չունիմ անոր հրատարակության։ Բայց ինչպե՞ս կարող եմ գնալ թերի գործով և ինչպես սպասեմ Ստրչիգովսկիի պատառի փշրանքներուն թե՝ Վիեննայի մեջ և թե՛ գիտական ուղևորությանց ժամանակ։ Ստրչիգովսկին խո Պալաքյանը չէ, որուն քով համարձակ