Այս էջը հաստատված է

անպատվեմ զիս ալ, ազգս ալ։ Ո՞վ է մեղավոր, որ իմ ճակատագիրս այսպես սև է գծված։ Բավական չէին հին ցավերս, հիմա ալ երանելի գործիքներու4 պատճառով ըրած ծախքերուս բեռան տակ շնչասպառ հացս թույնով խառներ եմ. գլխիս վերև կանգնած ամենը իր իրավունքը կպահանջե. տակավին հոռետես չի լինի՞մ։

Մնամ խորին հարգանոք՝
Թ․ Թորամանյան

109․ ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

1912, 15 հուլիսի
Ալեքսանդրապոլ

Մեծարգո բարեկամ պարոն Գ. Լևոնյան,

Ստացա Ձեր նամակը և մեկ օրինակ «Գեղարվեստ»1, շատ և շատ շնորհակալ եմ։ Ինչ կվերաբերի խաչքարին2, շատ համակրելի միտք եք հղացած, թերևս պատճառ դառնաք հայրենի հին արվեստի այս ճյուղին վերածնության։ Անշուշտ Ձեզ հետևողներ կունենաք, եթե հաջողիք լավ կերտել տալ։ Շատ զարմանալի էր, որ նույնիսկ թույլտվությանս վրա ևս մտածեր եք, մի՞թե Դուք ինքնին չէիք գիտեր, որ ես անհունապես գոհ պիտի մնայի։

Նամակը ստանալուս պես դիմեցի այստեղ ծանոթ վարպետներու, որոնց կարող էի վստահել․ ամենն ալ հաստատեցին, որ Ալեքսանդրապոլի մեջ այդ փորագրությունը կատարելու կարող մարդ չի ճարվիր, երբ գործը իսկապես գեղարվեստական պահանջվի՝ պատկերին մեջ երևցածին պես։ Հետևաբար Դուք պետք է այդտեղ կարող վարպետի մը փորագրել տաք։ Իսկ քարը Ձեր պահանջված չափով, որնոր ինծի ալ շատ հարմար երևցավ, խոստացան տասը ռուբլով բերել մինչև քաղաք կամ կայարան՝ երկաթուղով Ձեզ ղրկելու համար։ Քարն ալ պիտի լինի վարդագույն կարմիր, ինչպես եղած է արդեն իսկականը Անիի մեջ։ Միայն կմնա մոտ կես արշին երկար կտրել՝ ստորին մասին վրա կոթ մը շինելու համար որպեսզի այս ձևով մտնի պատվանդանին վրա փորված անցքին մեջ։ Նույնպես պետք է ի նկատի ունենաք, որ պատվանդանին ներքև պիտի շինվի նաև մի աստիճանավոր խարիսխ և այս ամենը