Այս էջը հաստատված է

113. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1912, 14 դեկտեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ տեր,

Անտարակույս Ձեր բազմազբաղ վիճակը արգելք եղավ կատարելու իմ մի խնդիրս, որնոր խոստացած էիք Անիի մեջ՝ Ձեր ձեռքով ստացածս փողերու հաշիվներու նկատմամբ։ Ակամա «ստիպված եմ ընդհանուր հաշվետվություն հրատարակել ի մոտո, և որպեսզի ոչինչ չի կորչի և հաշիվներս միանգամայն ճիշտ լինին, կպակսի ինձ մանրամասնությամբ Ձեր հաշիվները, վասնզի Ձեր թղթակցությանց մեծ մասը ուրիշ հաշվեթղթերու հետ անցյալ տարի կորեր են թափառական դրությանս պատճառավ...

Մնամ ամենախոնարհ հարգանոք
Ձեր ծառա Թ. Թորամանյան