Այս էջը հաստատված է

Մի կարծեք, որ ես նյութականի տեսակետով գնահատում եմ Ձեր աշխատությունը, քավ լիցի, այդ խեղճ ողորմելի գումարը, որ նույնքան դժվարավ պոկվեցավ տաճկահայոց գրպանեն2, որուն մեջ նաև ռուսահայերն ալ մի բաժին ունին. գուցե անոնք կարծեցին, որ մի ահագին զոհողություն և անվերջ երախտագիտության արժանի շնորհ արին ինծի, անոնց այդ զգացումին ես լիովին հավատացած եմ, ուստի այդ նկատումներով ալ թերևս սպասեցին, որ ես իմ անվերջ նամակներովս դիմեմ, խնդրեմ շնորհ ու ողորմություն, որպեսզի իրենք ալ բարեհաճեն տեղերնուն շարժիլ և մեկ երկու տարվան մեջ այդ գումարը ինծի հասցնեն։ Բայց իհարկե այդ բանը ես չէի անելու, եթե նույնիսկ այդ գումարը ամբողջովին կորչեր, այդ պատճառով ալ ես ավելի պատիվ համարեցի ինձ Ձեզ դիմել, քան այդ էֆենդիներուն, որոնք թրքական պեյության էֆենդիության քաղաքակրթությամբ սնված՝ յավաշ, յավաշ, փաթլամատըն եա, թաշ աթտըն տե գօլուն մը յորուլտու3 պիտի ըսեին անպատճառ, եթե երբեք երեսիս քաղաքավարություն ալ անեին: Որչա՞փ վշտացեր եմ Պալաքյան վարդապետի բռնած ուղղութենեն, որ նա ինքզինքը իմ գործերուս երկրպագու հայտարարելով հանդերձ, երբ ես կարողությանս հակառակ հեռագիր քաշեցի իրեն, նա տեղեն չի շարժեցավ: Ճշմարիտ մարդը, անկեղծ մարդը այդպես չպետք էր վարվեր, այլ անմիջապես պիտի վեր կենար ու աներ այն ամեն բաները, ինչ որ Դուք արիք անոր փոխարեն, իր գործած սխալն մանավանդ, որով ես կտուժեի։ Ես լավ կճանչնամ իմ տաճկահայ եղբայրներուս։ Իհարկե չէիք զարմանար, որ ես ըսի, թե եթե ամբողջովին կորչեր ալ այդ գումարը ես դարձյալ ետևեն չէի նայեր, եթե Դուք չի լինեիք այդտեղ։ Երբեք տաճկահայերը նույն գիտակցությունը և նույն ազնիվ զգացումները ցույց չի տվին մինչև այսօր հանդեպ իմ աշխատություններուս, որպիսին ըրավ կովկասահայը։ Այսօր ես մեր ցեղի անցյալի պարծանքը և ներկային պատիվը եղող աշխատությունս4 գրեր եմ եվրոպական գիտնական սեղանին վրա և անոնք անհուն հիացմունքով հափշտակված ուսումնասիրում են, այդ եղեր է միևնույն կովկասահայության, լավ թե վատ, որոշ մասին, ազնիվ գիտակցության և գնահատության շնորհիվ։ Տաճկահայը մի կոպեկ չունի այդ հոյակապ աշխատության մեջ և ոչ մի բաժին ապագային անկեց հառաջ գալիք պատվին ու պարծանքին մեջ։ Այս 11-րդ տարին է, որ Կովկասի մեջ գոյությունս կպահեմ թեև զրկանքով, թեև նեղությունով, այնուամենայնիվ երբ կապրիմ, չեմ մեռած, կնշանակե թե 24 ժամ անոթի չեմ մնացած։ Բազում անգամ լրագիրներում